Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է լոգոպեդ՝ AMAA-ի Վարդենիսի մանկական զարգացման կենտրոնի թիմը համալրելու նպատակով։
Աշխատանքի նկարագրություն
Լոգոպեդը պատասխանատու է երեխաների խոսքի, լեզվի և հաղորդակցության հմտությունների գնահատման և զարգացման համար։
Լոգոպեդը անմիջապես հաշվետու է մանկական զարգացման կենտրոնի համակարգողին։
Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 8:30-13:00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։
Աշխատանքային պարտականություններ
- Կատարել երեխաների խոսքի, լեզվի և հաղորդակցության հմտությունների գնահատում։
- Զարգացնել անհատական և խմբային թերապևտիկ ծրագրեր՝ ելնելով երեխայի կարիքներից։
- Անցկացնել թերապիայի անհատական և խմբային հանդիպումներ՝ տարիքին համապատասխան մեթոդներով։
- Համագործակցել թիմի հետ՝ հաղորդակցական նպատակները ներդնելու ամենօրյա խաղերի և դասերի մեջ։
- Հետևել երեխաների առաջընթացին, կազմել հաշվետվություններ և վերանայել թերապևտիկ մոտեցումները։
- Խորհրդատվություն տրամադրել ծնողներին և դաստիարակներին՝ խոսքի ու լեզվի զարգացման խթանման ուղիների վերաբերյալ։
- Մասնակցել մասնագիտական թիմային ժողովներին և աջակցել կրթական ծրագրերի պլանավորմանը։
- Անցկացնել պարբերական դիտարկումներ՝ խոսքի զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին հայտնաբերելու համար։
- Իրականացնել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ բացառապես տվյալ պաշտոնից բխող այլ պարտականություններ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն մանկավարժական կրթություն։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նախադպրոցական կրթության ոլորտում։
- Ժամանակակից մանկավարժական մեթոդների և կրթական ծրագրերի իմացություն։
- Մանկավարժական վերապատրաստման, մենթորության կամ կրթական ծրագրերի մշակման փորձը կդիդտվի որպես առավելություն։
- Նորարարական ծրագրերի իրականացման փորձ։
- Հոգատարություն և ապրումակցում
- Կազմակերպչական և առաջնորդական հմտություններ
- Հաղորդակցման բարձր կարողություն, թիմային աշխատանքի հմտություններ
- Ստեղծագործ մոտեցում, նախաձեռնողականություն, համբերատարություն և բարձր պատասխանատվության զգացում
- Կրեատիվ և նորարարական մտածողություն՝ նոր մեթոդների և մոտեցումների մշակում՝ ուսուցման միջավայրը ավելի ներգրավող և արդյունավետ դարձնելու նպատակով։
- Աջակցություն/դաստիարակների հետ համատեղ պլանավորում ձեռագործ աշխատանքների և խաղերի, ստեղծագոր մոտեցման ունակություն
- Մեթոդաբանական ծրագրավորման կարողություն՝ ժամանակակից, երեխայի զարգացմանը համապատասխան մեթոդների ընտրություն և կիրառում։
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Հոգեբանական ճկունություն և համբերատարություն
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:






