Select Page

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է մաքրուհի՝ AMAA-ի Վարդենիսի կենտրոնի թիմը համալրելու նպատակով։

Աշխատանքային Նկարագիր

Պաշտոնը՝ Մաքրուհի

Զեկուցում է` Կենտրոնի համակարգողին եւ տնտեսվարին

Աշխատանքի վայր՝ ք. Վարդենիս, Երևանյան 65

Աշխատանքային ժամեր՝ 9:00-17:00, առանց հերթափոխի

Աշխատանքային պարտականություններ

  1. Տարածքի մաքրում
  • Կենտրոնի բոլոր սենյակների՝ խաղասենյակների, խմբասենյակների, միջանցքների, սանհանգույցների և գրասենյակների ամենօրյա մաքրում
  • Սրբել փոշին բոլոր հարթ մակերեսներից (սեղաններ, պահարաններ, պատուհանագոգեր և այլն)։
  • Աղբամանների դատարկում և ախտահանում ըստ օրակարգի
  • Միջանցքների և սանհանգույցների թաց մաքրում՝ անհրաժեշտության դեպքում օրական մի քանի անգամ
  1. Ախտահանում և հիգիենիկ միջոցառումներ
  • Սեղանների, բռնակների, սանհանգույցների և խաղալիքների պարբերական ախտահանում՝ սահմանված ժամանակացույցով
  • Սանհանգույցներում հիգիենիկ պարագաների համալրում՝ (օճառ, թուղթ և այլն)
  1. Սարքավորումների և նյութերի օգտագործում
  • Մաքրող նյութերի և գործիքների ճիշտ կիրառում՝ ըստ անվտանգության և օգտագործման ցուցումների
  • Մաքրող նյութերի քանակի հաշվառում և տնտեսվարի տեղեկացում անհրաժեշտության դեպքում
  1. Կանոնների պահպանում
  • Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային նորմերի պահպանում
  • Հետևել ներքին կարգապահական կանոններին՝ ներառյալ երեխաների ներկայությամբ պահվածքը
  • Կազմակերպության գույքի խնամքով վերաբերմունք և վնասների մասին ժամանակին տեղեկացում։

Պահանջվող Որակավորումներ

  • Կրթություն: Հատուկ կրթություն պարտադիր չէ, սակայն մաքրուհու աշխատանքային փորձը ցանկալի է
  • Առողջական վիճակ: Բժշկական գրքույկ (սանիտարական գրքույկ)՝ պարտադիր

Հմտություններ

    • Մաքրասիրություն և հիգիենայի բարձր պահանջ
    • Պատասխանատվության զգացում
    • Զգուշություն և հարգալից վերաբերմունք երեխաների և աշխատակազմի նկատմամբ

Համագործակցություն

  • Տնտեսվարի հետ՝ մաքրման նյութերի, գույքի և սարքավորումների հարցերով
  • Մանկավարժների հետ՝ օրացուցային մաքրումների կոորդինացիա, անհրաժեշտության դեպքում՝ խմբասենյակների հատուկ մաքրումներ

Աշխատանքային ժամանակացույց

  • Ամենօրյա մաքրում՝ կենտրոնի բացման և փակման ժամերին
  • Թաց մաքրում՝ առնվազն օրական 2 անգամ (նախաճաշից և քնից հետո)
  • Ախտահանում՝ ըստ հաստատված աղյուսակի (օրինակ՝ COVID-համաճարակի կամ սեզոնային հիվանդությունների դեպքում՝ հավելյալ հաճախականությամբ)

Մաքրության տեսակների բացատրություն՝

  • Թաց մաքրում – հատակի, սեղանների, դարակների մաքրում խոնավ նյութերով
  • Ախտահանում – մակերեսների մշակում ախտահանիչ լուծույթով
  • Լիարժեք մաքրում – պատուհանների, դարակների, սարքավորումների ամբողջական մաքրում

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք նամակ ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:

Pin It on Pinterest