Select Page

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է դաստիարակ՝ AMAA-ի Վարդենիսի կենտրոնի թիմը համալրելու նպատակով։

Աշխատանքի նկարագրություն

Դաստիարակը պատասխանատու է երեխաների խնամքի, կրթության, խաղային ու ստեղծագործական գործունեության կազմակերպման, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական ապահով միջավայրի ձևավորման համար։

Դաստիարակը անմիջապես հաշվետու է մանկական զարգացման կենտրոնի մեթոդիստին և համակարգողին։

Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 9.00-17.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել կրթական և դաստիարակչական գործունեություն՝ բացառապես խաղային միջավայրում
  • Պլանավորել և իրականացնել երեխաների խոսքի, լեզվամտածողության, հուզական,  սոցիալ-անձնային, ֆիզիկական, էկոլոգիական, ստեղծագործական հմտությունների զարգացմանն ուղղված գործողություններ։
  • Մշակել/համամշակել և իրականացնել տարիքին համապատասխան կրթական ծրագրեր ըստ հաստատության ծրագրային ուրվագծի
  • Ստեղծել խաղային միջավայր, որը խթանում է սովորելը
  • Օգտագործել տարբեր կրթական մեթոդներ՝ երեխաների զարգացման անհատական կարիքներին արձագանքելու համար
  • Զարգացնել երեխաների խոսքը, մտածողությունը, շարժողական, սոցիալական և ինքնասպասարկման հմտությունները
  • Կազմակերպել առօրյա ռեժիմի պահպանումը (սնունդ, զբոսանք, հիգիենա, խաղեր) և հետևել սննդային և հիգիենայի բոլոր կանոններին
  • Հետևել և փաստագրել երեխաների անհատական առաջընթացը/զարգացումը/զարգացման հնարավոր հապաղումները
  • Ապահովել սերտ համագործակցություն ծնողների հետ
  • Պահպանել անվտանգության, առողջության և սանիտարական նորմերը
  • Համագործակցել գործընկերների հետ և մասնակցել թիմային հանդիպումներին և քննարկումներին
  • Հետևել ոլորտի զարգացումներին և մասնակցել մասնագիտական զարգացման դասընթացներին
  • Իրականացնել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ բացառապես դաստիարակի այլ պարտականություններ։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ նախադպրոցական մանկավարժության,  բարձրագույն մանկավարժական կրթություն, հոգեբանի (մանկական) և հարակից ոլորտում (բակալավրի աստիճան)
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը նախադպրոցական կրթական ոլորտում՝ կդիտվի առավելություն:
  • Մանկական առաջին բուժօգնության և վերակենդանացման հմտությունների տիրապետում (հավաստագրի առկայությունը ցանկալի է)
  • Հայերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Հոգատարություն և ապրումակցում
  • Բարձր պատասխանատվության զգացում
  • Ստեղծագործ մոտեցում, նախաձեռնողականություն, համբերատարություն և բարձր պատասխանատվության զգացում
  • Ուսուցման ձեռագործ նյութեր ստեղծելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
  • Հոգեբանական ճկունություն և համբերատարություն
  • Կազմակերպչական հմտություններ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:

Pin It on Pinterest