Select Page

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է մեթոդիստ՝ AMAA-ի Վարդենիսի մանկական զարգացման կենտրոնի թիմը համալրելու նպատակով։

Աշխատանքի նկարագրություն

Մեթոդիստը ապահովում է մանկական զարգացման կենտրոնում ուսուցման և դաստիարակության գործընթացների բարձր որակ՝ հիմնվելով ժամանակակից մանկավարժական մոտեցումների վրա: Վերահսկում և զարգացնում է մանկավարժական անձնակազմի մասնագիտական կարողությունները, խթանում է երեխայի ամբողջական զարգացումը:

Մեթոդիստը անմիջապես հաշվետու է մանկական զարգացման կենտրոնի համակարգողին։

Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 8:30-13:00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։

Աշխատանքային պարտականություններ

  • Ուսուցման և դաստիարակության մեթոդաբանության դիտարկում և համապատասխան շտկումների և զարգացումների իրականացում և մշտադիտարկում։
  • Ուսուցչական կազմի աջակցություն՝ կրթական մոտեցումների, երեխայի զարգացման առանձնահատկությունների ճանաչման և ճիշտ արձագանքելու, դիդակտիկ նյութերի, խաղային մանկավարժության միջոցով ուսուցման մոտեցումների կատարելագործման հարցում։
  • Երեխաների զարգացման (ճանաչողական, սոցիալական, էմոցիոնալ, ֆիզիկական) գործընթացի պարբերական վերլուծություն։
  • Կազմակերպել և խթանել շարունակական սովորող համայնքի  առկայություն
  • Տիրապետել ՀՀ նախակրթական հաստատություններին վերաբերող չափորոշիչներին և օրենքներին նախակրթական
  • Մանկավարժական խորհրդատվության տրամադրում դաստիարակներին և ծնողներին։
  • Համագործակցություն կենտրոնի համակարգողի, AMMA-ի կրթական ծրագրերի ղեկավարի և այլ աշխատակիցների հետ՝ կրթական միջավայրի բարելավման նպատակով։

Իրականացնել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ բացառապես տվյալ պաշտոնից բխող  այլ պարտականություններ։շ

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն մանկավարժական կրթություն։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նախադպրոցական կրթության ոլորտում։
  • Ժամանակակից մանկավարժական մեթոդների և կրթական ծրագրերի իմացություն։
  • Մանկավարժական վերապատրաստման, մենթորության կամ կրթական ծրագրերի մշակման փորձը կդիդտվի որպես առավելություն։
  • Նորարարական ծրագրերի իրականացման փորձ։

Անձնային հատկանիշներ

  • Հոգատարություն և ապրումակցում
  • Կազմակերպչական և առաջնորդական հմտություններ
  • Հաղորդակցման բարձր կարողություն, թիմային աշխատանքի հմտություններ
  • Ստեղծագործ մոտեցում, նախաձեռնողականություն, համբերատարություն և բարձր պատասխանատվության զգացում
  • Կրեատիվ և նորարարական մտածողություն՝ նոր մեթոդների և մոտեցումների մշակում՝ ուսուցման միջավայրը ավելի ներգրավող և արդյունավետ դարձնելու նպատակով։
  • Աջակցություն/դաստիարակների հետ համատեղ պլանավորում ձեռագործ աշխատանքների և խաղերի, ստեղծագոր մոտեցման ունակություն
  • Մեթոդաբանական ծրագրավորման կարողություն՝ ժամանակակից, երեխայի զարգացմանը համապատասխան մեթոդների ընտրություն և կիրառում։
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
  • Հոգեբանական ճկունություն և համբերատարություն

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:

Pin It on Pinterest