Select Page

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է դաստիարակի օգնական՝ AMAA-ի Վարդենիսի մանկական զարգացման կենտրոնի թիմը համալրելու նպատակով։

Աշխատանքի նկարագրություն

Դաստիարակի օգնականը կաջակցի դաստիարակի առօրյա գործունեությանը՝ նպաստելով երեխաների կրթական, սոցիալական, և հուզական զարգացմանը։

Դաստիարակի օգնականն անմիջապես հաշվետու է մանկական զարգացման կենտրոնի դաստիարակին և համակարգողին։

Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 9.00-17.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։

Աշխատանքային պարտականություններ

  • Աջակցել դաստիարակին խմբի կազմակերպման և առօրյա աշխատանքների իրականացման մեջ
  • Մասնակցել ուսումնական և խաղային գործունեության կազմակերպմանը
  • Ապահովել երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունը
  • Օգնել երեխաներին հիգիենայի պահպանման և ինքնուրույնության զարգացման գործընթացում
  • Մաքրության և հիգիենիկ միջավայրի պահպանում՝ խմբասենյակում և խաղահրապարակում
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել ծնողների հետ հաղորդակցությանը
  • Իրականացնել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ բացառապես դաստիարակի այլ պարտականություններ։

Անհրաժեշտ հմտություններ

  • Միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (դաստիարակի, մանկավարժի կամ հարակից ոլորտում՝ ցանկալի է)
  • Երեխաների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Հայերենի լավ իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Հմտություններ
  • Հոգատարություն և ապրումակցում
  • Բարձր պատասխանատվության զգացում
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
  • Կազմակերպչական հմտություններ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:

Pin It on Pinterest