Select Page

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է մաթեմատիկոս՝ AMAA-ի Վարդենիսի «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով։

Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 9.00-13.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 21, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։

Աշխատանքի նկարագրություն

Մաթեմատիկայի մասնագետը ապահովում է ուսուցման բարձր որակ երեխաների համար: Օգնում է դասապատրաստմանը, ապահովում է մաթեմատիկական մտածողության զարգացում երեխաների մոտ՝ տրամաբանական ունակությունների, խնդիր լուծելու հմտությունների և թվաբանական հիմնական գիտելիքների ձևավորման և ինտերակտիվ ուսուցման միջոցով միջոցով։

Մաթեմատիկայի մասնագետը անմիջապես հաշվետու է կենտրոնի համակարգողին։

Աշխատանքային պարտականություններ

  • Մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի մշակում՝ համապատասխան տարիքային խմբի համար
  • Դասընթացների անցկացում՝ playful learning / խաղային ուսուցման մեթոդներով
  • Թվաբանական, տրամաբանական և երկրաչափական մտածողության զարգացում։
  • Սահմանված ուսումնական նպատակների ու չափորոշիչների իրականացման ապահովում։
  • Երեխաների առաջադիմության գնահատում և անհատական մոտեցումների կիրառում։
  • Կենտրոնում երեխաների տնային հանձնարարությունների պատշաճ և ժամանակին իրականացում՝ անհատական մոտեցման ցուցաբերմամբ
  • Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ և վերջնական գնահատում՝ թեստավորման և դիտարկման միջոցով, համապատասխան ֆայլերի լրացում և գրառումների կատարում
  • Կրթադաստիարակչական աշխատանքի ընթացքում երեխաների մեջ բարձր բարոյական արժեքների սերմանում
  • Դասամատյանների ճշգրիտ և ժամանակին լրացում
  • Թեմատիկ պլանների, մատուցվող նյութի եւ դասավանդման մեթոդների մշակում և կազմում, ինչպես նաեւ դասընթացների որակի բարձրացմանն ուղղված այլ գործառույթներ
  • ​Անհրաժեշտության դեպքում առարկայի դասավանդման օրացույցային ծրագրի մշակում
  • Համագործակցություն թիմի մյուս մասնագետների հետ՝ համապարփակ զարգացման ապահովման համար։
  • ​Թիմային քննարկման արդյունքում կենտրոնի շահառուների և նրանց ծնողների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում գաղտնիության պահպանում
  • Կենտրոնի համակարգողի հանձնարարությամբ, կենտրոնի աշխատանքների հետ կապված այլ հանձնարարականների կատարում

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն մանկավարժության ոլորտում (մաթեմատիկա)
  • Մանկավարժության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Համակարգչային վարժ հմտություններ, ներառյալ՝ Microsoft Word, Excel և Power Point
  • Հայաստանի երեխաների պաշտպանության, կրթության և սոցիալական ոլորտների իմացություն
  • Նորարարական մտածողություն
  • ​Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
  • ​Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ
  • ​Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
  • ​Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • ​Հաղորդակցման հմտություններ
  • ​Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
  • ​Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • ​Վստահելիություն
  • ​Նախաձեռնելու կարողություն
  • ​Գաղտնապահություն
  • ​Ինքնավստահություն
  • ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:

Pin It on Pinterest