Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է մաքրուհի՝ AMAA-ի Վարդենիսի կենտրոնի թիմը համալրելու նպատակով։
Աշխատանքային Նկարագիր
Պաշտոնը՝ Մաքրուհի
Զեկուցում է` Կենտրոնի համակարգողին եւ տնտեսվարին
Աշխատանքի վայր՝ ք. Վարդենիս, Երևանյան 65
Աշխատանքային ժամեր՝ 9:00-17:00, առանց հերթափոխի
Աշխատանքային պարտականություններ
- Տարածքի մաքրում
- Կենտրոնի բոլոր սենյակների՝ խաղասենյակների, խմբասենյակների, միջանցքների, սանհանգույցների և գրասենյակների ամենօրյա մաքրում
- Սրբել փոշին բոլոր հարթ մակերեսներից (սեղաններ, պահարաններ, պատուհանագոգեր և այլն)։
- Աղբամանների դատարկում և ախտահանում ըստ օրակարգի
- Միջանցքների և սանհանգույցների թաց մաքրում՝ անհրաժեշտության դեպքում օրական մի քանի անգամ
- Ախտահանում և հիգիենիկ միջոցառումներ
- Սեղանների, բռնակների, սանհանգույցների և խաղալիքների պարբերական ախտահանում՝ սահմանված ժամանակացույցով
- Սանհանգույցներում հիգիենիկ պարագաների համալրում՝ (օճառ, թուղթ և այլն)
- Սարքավորումների և նյութերի օգտագործում
- Մաքրող նյութերի և գործիքների ճիշտ կիրառում՝ ըստ անվտանգության և օգտագործման ցուցումների
- Մաքրող նյութերի քանակի հաշվառում և տնտեսվարի տեղեկացում անհրաժեշտության դեպքում
- Կանոնների պահպանում
- Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային նորմերի պահպանում
- Հետևել ներքին կարգապահական կանոններին՝ ներառյալ երեխաների ներկայությամբ պահվածքը
- Կազմակերպության գույքի խնամքով վերաբերմունք և վնասների մասին ժամանակին տեղեկացում։
Պահանջվող Որակավորումներ
- Կրթություն: Հատուկ կրթություն պարտադիր չէ, սակայն մաքրուհու աշխատանքային փորձը ցանկալի է
- Առողջական վիճակ: Բժշկական գրքույկ (սանիտարական գրքույկ)՝ պարտադիր
Հմտություններ
-
- Մաքրասիրություն և հիգիենայի բարձր պահանջ
- Պատասխանատվության զգացում
-
- Զգուշություն և հարգալից վերաբերմունք երեխաների և աշխատակազմի նկատմամբ
Համագործակցություն
- Տնտեսվարի հետ՝ մաքրման նյութերի, գույքի և սարքավորումների հարցերով
- Մանկավարժների հետ՝ օրացուցային մաքրումների կոորդինացիա, անհրաժեշտության դեպքում՝ խմբասենյակների հատուկ մաքրումներ
Աշխատանքային ժամանակացույց
- Ամենօրյա մաքրում՝ կենտրոնի բացման և փակման ժամերին
- Թաց մաքրում՝ առնվազն օրական 2 անգամ (նախաճաշից և քնից հետո)
- Ախտահանում՝ ըստ հաստատված աղյուսակի (օրինակ՝ COVID-համաճարակի կամ սեզոնային հիվանդությունների դեպքում՝ հավելյալ հաճախականությամբ)
Մաքրության տեսակների բացատրություն՝
- Թաց մաքրում – հատակի, սեղանների, դարակների մաքրում խոնավ նյութերով
- Ախտահանում – մակերեսների մշակում ախտահանիչ լուծույթով
- Լիարժեք մաքրում – պատուհանների, դարակների, սարքավորումների ամբողջական մաքրում
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք նամակ ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:






