Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական աշխատող՝ AMAA-ի Վարդենիսի կենտրոնի թիմը համալրելու նպատակով։
Աշխատանքի նկարագրություն
Սոցիալական աշխատողի պարտականությունները ուղղված են խոցելի խմբերի աջակցությանը, նրանց բարեկեցության բարելավմանը և սոցիալական խնդիրների հաղթահարմանը։
Սոցիալական աշխատողը անմիջապես հաշվետու է Ծրագրի ղեկավարին / կենտրոնի համակարգողին:
Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 9.00-17.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել շահառուների կարիքների գնահատում (տնայցեր, հարցազրույցներ, դիտարկումներ, փաստաթղթերի ուսումնասիրություն)։
- Ակտիվորեն ներգրավվել կենտրոնում նոր երեխաների ընդգրկելու աշխատանքներում
- Նախնական կազմված պլանի համաձայն՝ շահառու երեխաների հետ անցկացնել անհատական եւ խմբային հանդիպումներ
- Անցկացնել անհատական հանդիպումներ շահառու երեխաների ծնողների հետ՝ ըստ անհրաժեշտության ուղղորդումներ կատարելով
- Շահառու երեխաների ծնողների մասնակցությամբ իրականացնել ծնողավարման դասընթացներ
- Վարել աշխատանքային բազաներ
- Սահմանել առաջնահերթ կարիքները և կազմել անհատական աջակցության պլաններ։
- Կազմակերպել և համակարգել շահառուների աջակցությունը՝ ըստ նրանց կարիքների։
- Ուղեկցել շահառուներին պետական և այլ ծառայություններից օգտվելու գործընթացում։
- Ուղղորդել շահառուներին մասնագիտական, բժշկական, իրավաբանական և կրթական ծառայությունների։
- Մոնիթորինգ և փաստաթղթավորում
- Կազմել և պահել շահառուների ֆայլեր, վարել համապատասխան փաստաթղթեր և հաշվետվություններ։
- Կատարել պարբերական այցելություններ շահառուներին՝ աջակցությունն արդյունավետ գնահատելու համար։
- Համագործակցություն այլ մասնագետների և գործընկերների հետ
- Համագործակցել հոգեբանների, բժիշկների, իրավաբանների, կամավորների և գործընկեր կազմակերպությունների հետ։
- Մասնակցել թիմային հանդիպումներին, քննարկումներին, վերապատրաստումներին։
- Հանրայնացում և իրազեկում
- Մասնակցել համայնքում իրականացվող իրազեկման արշավներին, սեմինարներին և միջոցառումներին։
- Նպաստել կազմակերպության ծրագրերի ու արժեքների տարածմանը։
- Կազմել եւ անմիջական ղեկավարին ներկայացնել հաշվետվություններ՝ իրականացված աշխատանքների վերաբերյալ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (սոցիալական աշխատանք)
- 1 տարվա աշխատանքային փորձ՝ սոցիալական աշխատանքի ոլորտում
- Սոցիալական և կրթական ոլորտների իրավական ակտերի իմացություն
- Լավ հաղորդակցման և միջանձնային հմտություններ։
- Համբերություն, փոխազդելու ունակություն տարբեր խոցելի խմբերի հետ (աղքատություն, երեխաներ և այլն)։
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է։
- Համակարգչային հմտություններ (MS Office, էլ․փոստ, տվյալների բազաների հետ աշխատանք)։
Անձնային հատկանիշներ
- Ազնվություն և վստահելիություն
- Խանդավառություն
- Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
- Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
- Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
- Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ
- Հաղորդակցման և միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Նախաձեռնելու կարողություն
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:






