Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Գյումրու գրասենյակը փնտրում է թատերական խմբակի ղեկավար։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- Իրականացնել պարապմունքներ շաբաթական 3 օր 3-ական ժամ տեւողությամբ
- Կազմել ներկայացումների սցենարներ
- Տարվա ընթացքում խմբակի սաների մասնակցությամբ ունենալ թեմատիկ ներկայացումներ
- Կազմել կիսամյակային պլան խմբակի համար
- Ակտիվորեն համագործակցել գրասենյակի մյուս խմբակների հետ
- Ըստ անհրաժեշտության՝ աջակցել գրասենյակի այլ միջոցառումներին
- Կատարել տնօրենի կամ անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն դերասանական արվեստ, ռեժիսուրա բաժիններում
- Երեխաների եւ դեռահասների հետ աշխատելու ունակություն
- Երեխայակենտրոն մոտեցում աշխատանքում
- Ստեղծագործ եւ նորարարական մտածողություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Նկարչական, դիզայներական հմտությունների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
- Ազնվություն եւ վստահելիություն
- Խանդավառություն
- Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
- Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
- Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ
- Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Նախաձեռնելու կարողություն
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
- ճկունություն
- Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ
Հասցե՝ ք.Գյումրի, Սայաթ Նովա 6/9։
Շաբաթական 3 օր (Օրվա երկրորդ կես՝ 3-4 ժամ)։
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ / ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից, սկսած 70.000 դր։
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականը, նախորդ գործատուների կողմից տրված երաշխավորագիր-նամակները եւ հարակից այլ փաստաթղթեր ուղարկել hr@amaa.am հասցեին եւ առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ
01.10.2025
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31.10.2025
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 23 երկրներում:






