Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է երաժշտության մասնագետ AMAA-ի Երեւանի «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով։
Դիմելու վերջնաժամկետ՝ 01.11.2025 թ․
Աշխատանքի նկարագրություն
Երաժշտության մասնագետը պատասխանատու է խթանելու երեխաների ստեղծագործական, երեւակայական եւ էմոցիոնալ զարգացումը երաժշտության միջոցով։
- Մշակել եւ անցկացնել տարիքին համապատասխան երաժշտական դասեր՝ ներառելով երգեցողություն, ռիթմիկ խաղեր, շարժում երաժշտության ներքո, երաժշտական լսումներ, եւ պարզ գործիքների կիրառում։
- Զարգացնել երեխաների ռիթմի զգացումը, լսողական ընկալումը, ձայնային արտահայտման կարողությունները եւ երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը։
- Խրախուսել երեխաներին ինքնարտահայտվել եւ արտահայտել հույզերը, զգացմունքները երաժշտության, շարժման, եւ իմպրովիզացիայի միջոցով։
- Ներկայացնել եւ ճանաչելի դարձնել հայկական եւ համաշխարհային երաժշտական ժառանգությունից տարիքին համապատասխան ստեղծագործություններ եւ երաժշտական գործիքներ։
- Մասնակցել զարգացման կենտրոնում կազմակերպվող տոնական, թեմատիկ կամ ցուցադրական միջոցառումների կազմակերպմանը՝ երգերի, շարժումային/պարային ելույթների կամ գործիքային կատարման միջոցով։
- Ճանաչել յուրաքանչյուր երեխայի կարողությունները, խրախուսել ակտիվ մասնակցություն եւ ստեղծել վստահության մթնոլորտ երեխաների հետ հաղորդակցման ընթացքում։
- Համագործակցել դաստիարակի, մեթոդաբանի եւ այլ մասնագետների հետ՝ երաժշտական գործունեությունը համահունչ պահելու ընդհանուր կրթական ծրագրի շրջանակում։
- Ապահովել երաժշտական տարածքի հարմարավետ եւ խթանող միջավայր, օգտագործել համապատասխան նյութեր, ձայնագրություններ եւ գործիքներ։
- Իրականացնել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ բացառապես տվյալ պաշտոնից բխող այլ պարտականություններ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն երաժշտության ոլորտում։ Որեւէ երաժշտական գործիքին տիրապետելը կդիդտվի որպես առավելություն։
- Մանկավարժության ոլորտում աշխատանքային փորձը կդիդտվի որպես առավելություն։
- Երեխաների զարգացման փուլերի եւ տարիքային առանձնահատկությունների իմացությունը կդիդտվի որպես առավելություն։
Անձնային հատկանիշներ
- Հոգատարություն եւ ապրումակցում
- Բարձր պատասխանատվության զգացում
- Ստեղծագործ մոտեցում, համբերատարություն եւ բարձր պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու գերազանց ունակություն
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Հոգեբանական ճկունություն եւ համբերատարություն, երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն։
Լրացուցիչ տեղեկություն
Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան, 0064, Բաբաջանյան 42/7
Աշխատանքային օրեր/ժամեր՝ ըստ պայմանավորվածության
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին եւ առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:






