Select Page

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է հայոց լեզվի և գրականության մասնագետ՝ AMAA-ի «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով։

Աշխատանքի նկարագրություն

Հայոց լեզվի և գրականության մասնագետը ապահովում է հայոց լեզվի և գրականության ուսուցման բարձր որակ երեխաների համար՝ օգնելով դասապատրաստմանը, զարգացնելով լեզվական մտածողությունը, բանավոր և գրավոր խոսքը, ընթերցանության և ստեղծագործական գրելու հմտությունները։

Հայոց լեզվի և գրականության մասնագետը անմիջապես հաշվետու է կենտրոնի համակարգողին։

Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան, 0064, Բաբաջանյան 42/7։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 13.00-17.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 15, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։

Աշխատանքային պարտականություններ

  • Առարկայի խոր իմացություն, առարկայի դասավանդման մեթոդաբանության տիրապետում
  • Աշխատանքային ծրագրերի մշակում, համաձայնեցում Կենտրոնի համակարգողի հետ
  • Թեմատիկ պլանների, մատուցվող նյութի և դասավանդման մեթոդների մշակում և կազմում՝ նաև դասընթացների որակի բարձրացմանն ուղղված այլ գործառույթներ
  • Անհրաժեշտության դեպքում առարկայի դասավանդման օրացույցային ծրագրի մշակում
  • Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ և վերջնական գնահատում թեստավորման և դիտարկման միջոցով, համապատասխան ֆայլերի լրացում և գրառումների կատարում
  • Երեխաների հետ առաջացած խնդիրների քննարկում համապատասխան մասնագետների հետ
  • Կենտրոնում երեխաների տնային հանձնարարակնների պատշաճ և ժամանակին իրականցում՝ ցուցաբերելով անհատական մոտեցում
  • Կրթադաստիարակչական աշխատանքի ընթացքում երեխաների մեջ բարձր բարոյական արժեքների սերմանում
  • Դասամատյանների ճշգրիտ և ժամանակին լրացում
  • Կենտրոնում առաջացած խնդրների քննարկում Կենտրոնի համակարգողի և սոցիալական աշխատողների հետ
  • Մասնակցություն թիմային քննարկումններին
  • Թիմային քննարկման արդյուքնում Կենտրոնի շահառուների և նրանց ծնողների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում, գաղտնիության պահպանում
  • Կենտրոնի համակարգողի հանձնարարությամբ կենտրոնի աշխատանքների հետ կապված այլ հանձնարարականների կատարում

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Word, Excel, Power Point…
  • Օտար լեզվի՝ անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Թիմի կառավարման, կազմակերպչական կարողություններ
  • Ժամանակի կառավարման և ներկայացուցչական լավ հմտություններ
  • Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու հմտություն

Անձնային հատկանիշներ

  • Ազնվության, վստահելիության, նվիրվածության և խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
  • Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ
  • Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • Հաղորդակցման հմտություններ
  • Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
  • Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • Վստահելիություն
  • Նախաձեռնելու կարողություն
  • Գաղտնապահություն
  • Ինքնավստահություն
  • Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:

Pin It on Pinterest