Վայրը՝
ք. Վարդենիս
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) հայտարարում է մրցույթ՝ սոցիալական աշխատողի հաստիքի համար՝ Վարդենիսի իր գրասենյակի ցերեկային կենտրոնում և հովանավորության ծրագրում աշխատելու նպատակով:
1991թ. AMAA-ի Հայաստանի մասնաճյուղն սկսեց Երեխաների հովանավորության ծրագիրը` Հայաստանում դժվար իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին կանոնավոր կերպով օգնելու նպատակով: Ծրագիրը սկսվեց ընդամենը 37 երեխաների հովանավորությունից: Տարիների ընթացքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հովանավորված երեխաների թիվը հասավ շուրջ 2000-ի:
AMAA-ն սոցիալական աշխատողների միջոցով հովանավորված երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրում է բազմակողմանի աջակցություն (առավել մանրամասն՝ Երեխաների հովանավորության ծրագիր էջում)։
Այսօր AMAA-ն արդեն ունի 7 կրթադաստիարակչական ցերեկային կենտրոններ Գորիսում, Վարդենիսում, Երևանում, Ալավերդիում, Վանաձորում, Դիլիջանում և Նոյեմբերյանում, որտեղ կրթական, քրիստոնեական դաստիարակության և երեխաների անձնային աճին ուղղված ծառայություններ են մատուցվում շուրջ 200 դպրոցահասակ երեխաների:
(Ավելի մանրամասն՝ Կրթադաստիարակչական կենտրոններ էջում)
Սոցիալական աշխատողը ծառայություններ է մատուցելու ինչպես ցերեկային կենտրոնում, այնպես էլ հովանավորության ծրագրում:
Հայտարարությունը բաց է՝ սկսած 24.11.2021-ից
Դիմելու վերջնաժամկետ՝ 24.12.2021
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- Ցերեկային կենտրոնի յուրաքանչյուր երեխայի համար անհատական զարգացման փաթեթի կազմում և դեպքի վարում:
- Ցերեկային կենտրոնի երեխաների և ծնողների հետ խմբային և անհատական հանդիպումների իրականացում:
- Ցերեկային կենտրոնների երեխաների կարողությունների, հնարավորությունների ուսումնասիրություն, երեխայի ունակությունների բացահայտում, օժանդակում դրանց իրացմանը:
- Անհրաժեշտ/ ամսական, կիսամյակային և այլն/ հաշվետվությունների կազմում
- Հովանավորված անձանց ընտանիքների պարբերական այցելություններ
- Հովանավորված երեխայի անմիջական կարիքների բացահայտում և ընտանիքի հետ լուծումների փնտրման համատեղ աշխատանք
- Տվյալ շրջանի հովանավորված երեխաների տարեկան նամակների հավաքում
- Տվյալ շրջանի հովանավորված երեխաների տվյալների ամենամյա ստուգում, թարմացում
- Կենտրոնական գրասենյակին տեղեկատվության ճշգրիտ և ժամանակին տրամադրում
- Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին տվյալ շրջանի հովանավորված երեխաների մասնակցության կազմակերպում և հսկում
- Գրասենյակի պատասխանատուի հանձնարարությամբ այլ ադմինիստրատիվ աշխատանք
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
- Ազնվության, վստահելիության, նվիրվածության և խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
- Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
- Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին և արժեքներին
- Մարդկային և հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
- Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Վստահելիություն
- Նախաձեռնելու կարողություն
- Գաղտնապահություն
- Ինքնավստահություն
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
- Նվիրվածություն AMAA-ի սկզբունքներին
Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն astghik.hovhannisyan@amaa.am, christina.simonyan@amaa.am եւ armen.movsisyan@amaa.am էլեկտրոնային հասցեներին:
Թեկնածուների կարճ ցուցակի հիման վրա, դիմողները կհրավիրվեն հարցազրույցի: