Նոյեմբերի 13-ին Ալավերդու Հայ Ավետարանական եկեղեցում տեղի ունեցավ ԱՀԱԸ կազմակերպած հերթական բարեգործական համերգը:
Մասնակցում էին օպերային թատրոնի մեներգիչներ Գոհար Ազիզյանը (մեցցո սոպրանո), Արամ Աբգարյանը (բարիտոն), օպերային երգչուհի Նարե Այվազյանը (սոպրանո): Նվագակցում էր դաշնակահար Վասիլի Ռոլիչը:
Հնչեցին արիաներ հայկական և իտալական օպերաներից, ինչպես նաև կոմիտասյան մեղեդիներ ու սիրված էստրադային երգեր:
Հայաստանի հեռավոր քաղաքի բնակիչները շուրջ երկու ժամ վայելեցին վարպետ կատարումները, որոնք ուղեկցվում էին ԱՀԱԸ մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանի հետաքրքիր անցումներով ու ոչ պակաս գեղեցիկ կատարումերով: