Իր գործունեության հիմքում ունենալով երիտասարդներին շարունակաբար քաջալերելը՝ AMAA-ն իրականացնում է կրթաթոշակի իր ամենամյա ծրագիրը, որի արդյունքում ծրագրի հանձնաժողի կողմից Հայաստանի ու Արցախի տարբեր ԲՈՒՀ-երից դիմած եւ մրցութային բոլոր փուլերն անցնելուց հետո ընտրված լավագույն դիմորդները համալրում են հաղթողների շարքերը։ Այս տարի նրանց թիվը 85-ն էր։

Կրթաթոշակի տրամադրումից բացի, AMAA-ն փորձում է ստեղծել ինքնակրթման, զարգացման եւ կյանքի հմտությունների ձեւավորման մի շարք առիթներ՝ ուսանողներին ներկայացնելով իր տարբեր ծրագրերում կամավորության ու փորձնակության հնարավորությունները, ինչպես նաեւ անձնային աճին ուղղված առաջիկա միջոցառումները։

Ուսանողներին իրենց շնորհավորական խոսքն ուղղեցին ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, ներկայացուցչի տեղակալ Արեն Դեյիրմենջյանը եւ հույս հայտնեցին, որ ուսանողներն իրենց մասնագիտությունների մեջ անելու են հնարավոր լավագույնը։

Մեր սիրելի ուսանողների՝ ծրագրում հաղթող լինելը հաստատվեց նրանց հավաստագրերի հանձնման գեղեցիկ միջոցառմամբ, որը նաեւ լավագույն առիթն էր՝ մեկ վայրում տեսնելու այդքան խոստումնալից դեմքեր, ովքեր, լիահույս ենք, իրենց մեծ ներդրումն են ունենալու երկրի կայացման գործում։

Բոլոր ուսանողներին հաջողություն ենք մաղթում իրենց ուսման մեջ։

Նարինե Գալստյան
Ուսանողների հետ հաղորդակցության պատասխանատու

Pin It on Pinterest