Վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր

Հայտարարությունը բաց է՝ սկսած 15.12. 2021 թ.
Դիմելու վերջնաժամկետ 29.12. 2021 թ.

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ / ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺ

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) հայտարարում է մրցույթ՝ Վանաձորի «Շող» ցերեկային կենտրոնում համակարգչի մասնագետի հաստիքի համար:

Լավագույն նվերը, որ կարող ենք տալ մեր երեխաներին, բազմակողմանի կրթությունն է, այն է՝ գիտելիքներ, կյանքի հմտություններ, անձնային աճ եւ առողջ արժեքային համակարգ: Այս բոլորը կօգնի երեխաներին հավատալ իրենց ուժերին, հաջողությամբ դիմագրավել կյանքի դժվարին իրավիճակները, իրականացնել իրենց երազանքները եւ դառնալ հանրօգուտ բարիք ստեղծող քաղաքացիներ:

Հավատարիմ այս առաքելությանը՝ AMAA-ի «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնները, որոնք գործում են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Ստեփանակերտում եւ Ասկերանում, իրենց բարձր որակավորում ունեցող եւ փորձառու մանկավարժների, սոցիալական աշխատողների եւ հոգեբանների միջոցով շուրջ դպրոցահասակ երեխաներին տրամադրում են կրթական, սոցիալական, հոգեբանական, արտ-թերապեւտիկ եւ ժամանցային ծառայություններ: Ավելի մանրամասն՝ «Շող» ցերեկային կենտրոններ էջում:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Կենտրոնում երեխաների համակարգչային հմտությունների զարգացում՝ անհատական մոտեցման ցուցաբերմամբ
  • Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ եւ վերջնական գնահատում՝ թեստավորման եւ դիտարկման միջոցով, համապատասխան ֆայլերի լրացում եւ գրառումների կատարում
  • Կրթադաստիարակչական աշխատանքի ընթացքում երեխաների մեջ բարձր բարոյական արժեքների սերմանում
  • Դասամատյանների ճշգրիտ եւ ժամանակին լրացում
  • Թեմատիկ պլանների, մատուցվող նյութի եւ դասավանդման մեթոդների մշակում եւ կազմում, ինչպես նաեւ դասընթացների որակի բարձրացմանն ուղղված այլ գործառույթներ
  • ​Անհրաժեշտության դեպքում առարկայի դասավանդման օրացույցային ծրագրի մշակում
  • Կենտրոնումառաջացած խնդրների քննարկում, սոցիալական աշխատողների եւ Կենտրոնի համակարգողի հետ
  • Թիմային քննարկման արդյունքում Կենտրոնի շահառուների եւ նրանց ծնողների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում գաղտնիության խիստ եւ պարտադիր պահպանում
  • Կենտրոնի համակարգողի հանձնարարությամբկենտրոնի աշխատանքների հետ կապված այլ հանձնարարականների կատարում
  • Համակարգչային ներքին ցանցի անվտանգ աշխատանքի ապահովում

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն մանկավարժության ոլորտում (ինֆորմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ), այլ մասնագիտությունների դեպքում՝ ինֆորմատիկայի / ՏՏ ոլորտում վերապատրաստումների եւ աշխատանքային փորձի առկայություն
  • Մանկավարժության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Հայաստանի երեխաների պաշտպանության, կրթության եւ սոցիալական ոլորտների իմացություն
  • Ներկայացնման հմտություններ
  • Նորարարական մտածողություն

ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

  • ​Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
  • ​Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
  • ​Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
  • ​Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • ​Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին
  • ​Մարդկային եւ հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
  • ​Հաղորդակցման հմտություններ
  • ​Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
  • ​Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • ​Վստահելիություն
  • ​Նախաձեռնելու կարողություն
  • ​Գաղտնապահություն
  • ​Ինքնավստահություն
  • ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
  • ​Նվիրվածություն AMAA-ի սկզբունքներին

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Եթե հետաքրքրված եք տվյալ թափուր հաստիքով, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը astghik.hovhannisyan@amaa.am եւ irina.chakhoyan@amaa.am էլ.հասցեներին, նամակի թեմայի դաշտում նշել պաշտոնի անվանումը:

Թեկնածուների կարճ ցուցակի հիման վրա, դիմողները կհրավիրվեն հարցազրույցի: Հեռախոսի միջոցով տեղեկատվություն չի տրամադրվում:

Pin It on Pinterest