Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը հաստատել է AMAA-ի Երեւանի Այնիլյան կլինիկայում ընդհանուր մանկաբուժական ծառայություն մատուցելու հավաստագիրը (Լիցենզիա Կ-ԲՕ-003069)։

Թերապեւտիկ, սոնոգրաֆիկ, ատամնաբուժական ծառայությունների եւ դեղատան կողքին այսուհետ մեր շահառուները կարող են օգտվել նաեւ մանկաբուժական ծառայությունից (մանկաբույժ՝ Գոռ Հովհաննիսյան)։

Կլինիկայում իրականացվելու է ընդհանուր մանկաբուժական խորհրդատվություն, առաջնային զննում, երեխայի առողջական վիճակի գնահատում, հիվանդությունների վարում, ծնողների ուսուցում, անհրաժեշտության դեպքում՝ նեղ մասնագետի ուղղորդում։

Կլինիկայի որեւէ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով 010 27 27 94, 041 44 01 18։

Pin It on Pinterest