Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) բարեգործական ծրագրերի շարքում իր հաստատուն տեղն ունի բժշկական ծառայությունը: Ընկերակցության համար հիշարժան է 1998 թ. սեպտեմբերի 4-ը, երբ Երեւանի գրասենյակի տարածքում 1991 թվականից գործող շարժական կլինիկային փոխարինեց Ավետարանչականի դարմանատան նորակառույց շենքը… ավելին

AMAA-ի Հայաստանի մասնաճյուղը հայտարարում է մրցույթ` Այնիլյան դարմանատան բուժքրոջ հաստիքի համար:

Հայտարարությունը բաց է՝ սկսած 24.01.2022 թ․
Դիմելու վերջնաժամկետ՝ 24.02.2022 թ․

Աշխատանքային պարտականությունները

  • Գործիքների նախամանրէազերծումային մշակում, ախտահանում եւ մանրէազերծում
  • Սանիտարական ռեժիմի ապահովում
  • Հիվանդների ամբուլատոր քարտերի վարում
  • Հիվանդների հետ հետադարձ կապի ապահովում

Պահանջվող հմտություններ

  • Բուժքրոջ որակավորում
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
  • Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
  • Պարտաճանաչություն, ճշտապահություն եւ բծախնդրություն
  • Համակարգչային գրասենյակային ծրագրերի իմացություն
  • Հայերենի՝ գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Այցելուներին բարեհամբույր սպասարկման հմտություն
  • Աշխատավայրը՝ ք. Երեւան, Նիկոլ Դուման 22
  • Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը՝  09.00-17.00

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) astghik.hovhannisyan@amaa.am էլ. հասցեին։

Pin It on Pinterest