Վայրը՝
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր
Հայտարարությունը բաց է՝ սկսած 27.01.2022-ից
Դիմելու վերջնաժամկետ՝ 15.02.2022
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) հայտարարում է մրցույթ սոցիալական աշխատողի հաստիքի համար՝ Վանաձորի իր գրասենյակի ցերեկային կենտրոնում եւ հովանավորության ծրագրում աշխատելու նպատակով:
1991թ. AMAA-ի Հայաստանի մասնաճյուղն սկսեց Երեխաների հովանավորության ծրագիրը` Հայաստանում դժվար իրավիճակում հայտնված երեխաներին եւ նրանց ընտանիքներին կանոնավոր կերպով օգնելու նպատակով: Ծրագիրը սկսվեց ընդամենը 37 երեխաների հովանավորությունից: Տարիների ընթացքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հովանավորված երեխաների թիվը հասավ շուրջ 2000-ի:
AMAA-ն սոցիալական աշխատողների միջոցով հովանավորված երեխաներին եւ նրանց ընտանիքներին տրամադրում է բազմակողմանի աջակցություն (առավել մանրամասն՝ Երեխաների հովանավորության ծրագիր էջում)։
Այսօր AMAA-ն արդեն ունի 8 կրթադաստիարակչական ցերեկային կենտրոն Երեւանում, Վանաձորում, Ալավերդիում, Գորիսում, Սիսիանում, Վարդենիսում, Դիլիջանում եւ Նոյեմբերյանում, որտեղ կրթական, քրիստոնեական դաստիարակության եւ երեխաների անձնային աճին ուղղված ծառայություններ են մատուցվում շուրջ 200 դպրոցահասակ երեխաների:
(Ավելի մանրամասն՝ Կրթադաստիարակչական կենտրոններ էջում)
Սոցիալական աշխատողը ծառայություններ է մատուցելու ինչպես ցերեկային կենտրոնում, այնպես էլ հովանավորության ծրագրում:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- Ցերեկային կենտրոնի յուրաքանչյուր երեխայի համար անհատական զարգացման փաթեթի կազմում եւ դեպքի վարում:
- Ցերեկային կենտրոնի երեխաների եւ ծնողների հետ խմբային եւ անհատական հանդիպումների իրականացում:
- Ցերեկային կենտրոնների երեխաների կարողությունների, հնարավորությունների ուսումնասիրություն, երեխայի ունակությունների բացահայտում, օժանդակում դրանց իրացմանը:
- Անհրաժեշտ (ամսական, կիսամյակային եւ այլ) հաշվետվությունների կազմում
- Հովանավորված անձանց ընտանիքների պարբերական այցելություններ
- Հովանավորված երեխայի անմիջական կարիքների բացահայտում եւ ընտանիքի հետ լուծումների փնտրման համատեղ աշխատանք
- Տվյալ շրջանի հովանավորված երեխաների տարեկան նամակների հավաքում
- Տվյալ շրջանի հովանավորված երեխաների տվյալների ամենամյա ստուգում, թարմացում
- Կենտրոնական գրասենյակին տեղեկատվության ճշգրիտ եւ ժամանակին տրամադրում
- Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին տվյալ շրջանի հովանավորված երեխաների մասնակցության կազմակերպում եւ հսկում
- Գրասենյակի պատասխանատուի հանձնարարությամբ այլ ադմինիստրատիվ աշխատանք
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
- Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
- Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին
- Մարդկային եւ հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
- Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Վստահելիություն
- Նախաձեռնելու կարողություն
- Գաղտնապահություն
- Ինքնավստահություն
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
- Նվիրվածություն AMAA-ի սկզբունքներին
Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն astghik.hovhannisyan@amaa.am, christina.simonyan@amaa.am եւ janna.danielyan@amaa.am էլեկտրոնային հասցեներին:
Թեկնածուների կարճ ցուցակի հիման վրա, դիմողները կհրավիրվեն հարցազրույցի: