Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը հայտարարում է գրաֆիկական դիզայների հաստիքի մրցույթ՝ Երեւանի Բաղրամյան 18 հասցեում գործող գլխավոր գրասենյակի հանրային կապերի թիմում աշխատելու համար։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղ
ԱՆՎԱՆՈՒՄ Գրաֆիկական դիզայներ
ՎԱՅՐ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Բաղրամյան 18
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է գրաֆիկական դիզայներ:

▪ Սոցցանցերում եւ կայքէջերում տեղադրվող հրապարակումների դիզայն
▪ Տպագրվող նյութերի ձեւավորում՝ պաստառներ, բուկլետներ, գրքույկներ, հրավիրատոմսեր եւ այլն
▪ Ընկերակցության տարեգրքի էջադրում եւ ձեւավորում
▪ Նախատպագրական ֆայլերի գրագետ կազմում
▪ Երկչափ (2D) անիմացիաների ստեղծում եւ խմբագրում
▪ Ղեկավարի հանձնարարությամբ այլ առաջադրանքներ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ▪ Հետեւյալ համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ CorelDraw, Adobe Illustrator, Photoshop
▪ Figma-ով աշխատելու փորձը խիստ ցանկալի է
▪ InDesign-ի եւ Quark֊ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
▪ Հայերենի եւ անգլերենի իմացություն
▪ Անդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ ▪ ​Ազնվություն եւ վստահելիություն
▪ Խանդավառություն
▪ ​Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
▪ Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
▪ Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
▪ ​Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
▪ ​Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ
▪ ​Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ​
▪ ​Նախաձեռնելու կարողություն
▪ ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
▪ Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ Հնարավոր են ե՛ւ ամբողջ դրույք (ժ. 09.00-17.00), ե՛ւ կես դրույք (ժ. 09.00-13.00) աշխատաժամերը։ Նախընտրելի է ամբողջ դրույքը։
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ Որակավորված դիմորդներին (mid-senior level) խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը եւ պորտֆոլիոն, նախորդ գործատուների կողմից տրված երաշխավորագիր-նամակները եւ հարակից այլ փաստաթղթեր suren.sahakyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ 26.02.2021
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 26.03.2021
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։ Պորտֆոլիոն կցելը պարտադիր է։
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԱՆՁԻՆՔ Սուրեն Սահակյան (հանրային կապերի թիմի ղեկավար)
Աստղիկ Հովհաննիսյան (մարդկային ռեսուրսների կառավարման մենեջեր)
ՀԵՌԱԽՈՍ +374 10 54 35 76
ԷԼ. ՀԱՍՑԵՆԵՐ suren.sahakyan@amaa.am
astghik.hovhannisyan@amaa.am

 

Pin It on Pinterest