1992 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված Ազգերի կազմակերպության անդամ:

Ականավոր լուսանկարիչ, Հայ Ավետարանական համայնքի գործուն անդամ Հարրի Քունդակչյանի տեսախցիկին պատկանող պատմական այս կադրում Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Միավորված Ազգերի կազմակերպությունում, երբ Հայաստանին ողջունում են ՄԱԿ-ի նոր անդամ դառնալու առթիվ (Նյու Յորք, մարտի 2, 1992 թ.)։

Associated Press-ի եւ New York Times-ի թղթակից Հարրի Քունդակչյանի պատմական լուսանկարներից մի քանիսը, ՀՀ Նկարիչների միության սրահում ԱՀԱԸ 100-ամյակի առթիվ ցուցադրված Հայ Ավետարանական արվեստագետների աշխատանքների հետ մեկտեղ, կարող եք դիտել առցանց՝ gallery.amaa.am հասցեում գործող վիրտուալ թանգարանում։

 

Դիտե՛ք նաեւ՝
Հայ Ավետարանական արվեստագետների աշխատանքները ՀՀ Նկարիչների միության սրահում

Pin It on Pinterest