Շիրակի պետական համալսարանի պաշտոնական էջը հաղորդում է.
Այսօր Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Երվանդ Սերոբյանի եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը՝ ի դեմս Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարեն Մանուկյանի, կնքեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրով նախատեսվում է գործընկերային հարաբերություններ հաստատել եւ համագործակցել կրթական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում։
Կողմերի համագործակցության հիմնական ուղղություններ են նախանշվել․
- ՇՊՀ-ում եւ AMAA-ի Գյումրու գրասենյակում համատեղ կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված քննարկումների կազմակերպում
- AMAA-ի Գյումրու գրասենյակում ՇՊՀ ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում
- Սոցիալական աշխատանքի պրակտիկ փորձի ներկայացում ՇՊՀ սոցիալական աշխատանք բաժնի ուսանողներին
- AMAA-ի Գյումրու գրասենյակի աշխատակազմի եւ կամավորների համար մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում ՇՊՀ դասախոսների կողմից
- Համատեղ կրթական, գիտահետազոտական ուղղվածության դրամաշնորհային ծրագրերի իրականացում։