Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է հոգեբան, Երեւանի իր «Շող» ցերեկային կենտրոնում աշխատելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
- Ծրագրում ներգրավված շահառու ընտանիքների հոգեբանական հիմնախնդիրների բացահայտում համապատասխան թեստերի եւ դիտարկումների միջոցով:
- Հոգեբանական հիմնախնդիրների ուսումնասիրության հիման վրա յուրաքանչյուր երեխայի, անհրաժեշտության դեպքում նաեւ ծնողի հետ աշխատանքի նախնական ծրագրի կազմում, ներկայացում թիմային քննարկմանը:
- Հոգեբանական հիմնախնդիրների լուծման համար շահառու երեխաների եւ ընտանիքի առանձին անդամների հոգեբանական հիմնախնդիրների ուսումնասիրություն, դրանց դուրս բերում, դուրս բերված հմնախնդիրների հետ աշխատանքի մեթոդիկայի մշակում եւ իրականացում։
- Աշխատանք շահառու երեխայի կամ ծնողի հետ բացայատված հոգեբանական հիմնախնդրի լուծման նպատակով, որը ենթադրում է
- Տվյալ պահի հոգեբանական վիճակի գնահատում
- Անհատական հոգեբանական խորհրդատվություն
- Անհատական հոգեթերապիա
- Մանկական հոգեթերապիա եւ հոգեշտկիչ աշխատանք:
- Անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատություն կամ մասնագետի մոտ ուղղորդում:
- Հայտնաբերված հիմնախնդիրների վերլուծություն, դասակարգում, դրանց լուծմանն ուղղված գործողությունների, համատեղ միջոցառումների, առաջարկությունների մշակում, ներկայացում թիմային քննարկմանը:
- Յուրաքանչյուր երեխայի համար անհատական փաստաթղթերի փաթեթի կազմում եւ պարբերական վերանայում:
- Երեխայի կամ ծնողի հետ ընթացիկ աշխատանքի արձանագրում, համակարգչային տեղեկատվական բազայի մեջ գրանցում:
- Երեխաների եւ ծնողների հետ խմբային հանդիպումների իրականցում եւ համապատասխան գրառումների ապահովում:
- Երեխաների եւ ծնողների հետ անհատական հանդիպումների իրականցում եւ համապատասխան գրառումների ապահովում:
- Մասնակցություն թիմային քննարկումներին:
- Համապատասխան հաշվետվությունների կազմում:
- Ընտանիքների հետ ծրագրված աշխատանքի ավարտին արդյունքների վերլուծություն, ընդհանրացում, համապատասխան առաջարկություններով եզրակացության կազմում եւ ներկայացում կենտրոնի համակարգողին:
- Մասնակցություն կենտրոնի աշխատակազմի հետ տարեկան աշխատանքային պլաններ կազմելուն:
|
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Բարձրագույն կրթություն
Հայերենի գերազանց, անգլերենի եւ ռուսերենի լավ իմացությունՀամակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS OfficeԺամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններԱռաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտությունԱնդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում |
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ |
-
- Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
- Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին
- Մարդկային եւ հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
- Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Վստահելիություն
- Նախաձեռնելու կարողություն
- Գաղտնապահություն
- Ինքնավստահություն
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
- Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
|
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ եւ ԺԱՄԵՐ |
Երկուշաբթի-ուրբաթ ժ. 13.00-17.00 |
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ |
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից |
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը naira.kerobyan@amaa.am, christina.simonyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։ |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ |
16.01.2023 |
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ |
16.02.2023 |
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ |
Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։ |