Ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 31-ը նշում է որպես ծխելու դեմ պայքարի միջազգային օր։
Օրվա նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետեւանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը եւ գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից:
AMAA-ի բժշկական ծառայություններում 2021 թ.-ից, որպես առանձին ճյուղ, ներառվել է նաեւ կանխարգելիչ բժշկությունը՝ հանրության մեջ առողջության նկատմամբ ձեւավորելու առաջնահերթ վերաբերմունք։
Ստորեւ առաջարկում ենք ընթերցել AMAA-ի Երեւանի Այնիլյան դարմանատան մանկաբույժ, կանխարգելիչ բժշկության մասնագետ Գոռ Հովհաննիսյանի հոդվածը։
Մայիսի 31-ը ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է
349 միլիոն մարդ 79 երկրում բախվում է պարենային սուր պակասորդի հետ, նրանց մեծ մասը ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներից են, ներառյալ աֆրիկյան մայրցամաքի ավելի քան 30 երկիր:
Այս երկրներից շատերն օգտագործում են բերրի հողերի մեծ մասը ծխախոտ աճեցնելու համար՝ առողջ սննդի փոխարեն:
Ծխախոտ արտադրող երկրները հաճախ բախվում են բացասական տնտեսական ազդեցության՝ ծխախոտի աճեցման բացասական առողջական, բնապահպանական եւ սոցիալական ազդեցության պատճառով: Շատ դեպքերում ծխախոտի արտահանումից ստացված եկամուտն օգտագործվում է անհրաժեշտ սննդամթերք ներմուծելու համար։ Ծխախոտի աճեցումը հանգեցնում է ագարակատերերի եւ աշխատողների առողջության վատթարացմանը եւ շրջակա միջավայրի թանկարժեք ռեսուրսների անդառնալի կորստի, ինչպիսիք են ջրային աղբյուրները, անտառները, բույսերը եւ կենդանիների որոշ տեսակներ:
Հակածխախոտային արշավի այս տարվա թեման է. «Աճեցնել բնամթերք՝ ծխախոտի փոխարեն»։
Այս տարվա արշավը խրախուսում է կառավարություններին դադարեցնել ծխախոտի աճեցման սուբսիդավորումները եւ օգտագործել խնայողություններն՝ աջակցելու ֆերմերներին՝ անցնելու առավել կայուն մշակաբույսերի, որոնք բարելավում են պարենային անվտանգությունն ու սնուցումը:
Արշավի նպատակներն են․
- բարձրացնել ծխախոտագործական համայնքներում ծխախոտից հեռանալու եւ կայուն մշակաբույսեր աճեցնելու առավելությունների մասին իրազեկվածությունը,
- աջակցել անապատացման ու շրջակա միջավայրի դեգրադացիայի դեմ պայքարի ջանքերին` նվազեցնելով ծխախոտի արտադրությունը,
- բացահայտել կայուն կենսապահովման աշխատանքին խոչընդոտելու՝
արդյունաբերության ջանքերը:
Քարոզարշավի հաջողության հիմնական չափանիշը կլինի այն կառավարությունների թիվը, որոնք խոստանում են դադարեցնել ծխախոտի աճեցման սուբսիդավորումները:
Գոռ Հովհաննիսյան
Մանկաբույժ, կանխարգելիչ բժշկության մասնագետ