Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է անգլերենի ուսուցիչ՝ Վանաձորի իր «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
- Ծրագրում ներգրավվող շահառու երեխաների կրթական հիմնախնդիրների եւ կարիքների բացահայտում, նախնական, ընթացիկ եւ վերջնական գնահատում՝ թեստավորման եւ դիտարկման միջոցով, համապատասխան ֆայլերի լրացում եւ գրառումների կատարում
- Երեխաների գիտելիքների, կրթական հիմնախնդիրների ուսումնասիրության հիման վրա յուրաքանչյուր երեխայի աշխատանքի նախնական ծրագրի կազմում
- Աջակցություն, յուրաքանչյուր երեխայի համար անհատական փաստաթղթերի փաթեթի կազմում եւ պարբերաբար վերանայում
- Կենտրոնում երեխաների տնային հանձնարարությունների պատշաճ եւ ժամանակին իրականացում՝ անհատական մոտեցմամբ
- Օտար լեզվի ուսուցման նոր մեթոդների կիրառում ամենօրյա աշխատանքում
- Կրթադաստիարակչական աշխատանքի ընթացքում երեխաների մեջ բարձր բարոյական արժեքների սերմանում
- Դասամատյանների, բազաների ճշգրիտ եւ ժամանակին լրացում
- Թեմատիկ պլանների, մատուցվող նյութի եւ դասավանդման մեթոդների մշակում, կազմում, ինչպես նաեւ դասընթացների որակի բարձրացմանն ուղղված այլ գործառույթներ
- Կենտրոնում առաջացած խնդիրների քննարկում սոցիալական աշխատողների եւ կենտրոնի համակարգողի հետ
- Թիմային քննարկման արդյունքում կենտրոնի շահառուների եւ նրանց ծնողների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում գաղտնիության խիստ եւ պարտադիր պահպանում
|
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ եւ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
- Բարձրագույն կրթություն մանկավարժության ոլորտում (անգլերենի ուղղվածությամբ)
- Հայերենի եւ անգլերենի գերազանց իմացություն,
ռուսերենի իմացությունը կդիտվի առավելություն
- Մանկավարժության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Word, Excel, Power Point…
- Հայաստանի երեխաների պաշտպանության, կրթության եւ սոցիալական ոլորտների իմացություն
- Ժամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններ
- Առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտություն
- Անդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում
|
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ |
- Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
- Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին
- Մարդկային եւ հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
- Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Վստահելիություն
- Նախաձեռնելու կարողություն
- Գաղտնապահություն
- Ինքնավստահություն
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
- Նվիրվածություն AMAA-ի սկզբունքներին
|
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ եւ ԺԱՄԵՐ |
Երկուշաբթի-ուրբաթ ժ. 13.00-17.00 |
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ |
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից |
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը irina.chakhoyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։ |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ |
21.08.2023 |
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ |
04.09.2023 |
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ |
Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։ |