Մամուլի հաղորդագրություն

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) հայտարարում են իրենց հերթական համագործակցության մասին, որն այս անգամ ուղղված է 2024 թվականին «Սերունդ» դպրոցի ընդլայնմանը Ստեփանավանում:

Երկու կազմակերպությունների համագործակցությունը վկայում է համայնքում դրական փոփոխությունների խթանմանն ուղղված գործունեության մասին: Նախաձեռնության հիմքում ընկած է սոցիալ-հուզական ուսումնառության մոտեցումը, որի հիմնական նպատակը աշակերտների համակողմանի զարգացումն է: Սոցիալ-հուզական ուսումնառությունը նպատակ ունի բարձրացնել աշակերտների հուզական բանականությունը, դիմացկունությունը եւ միջանձնային հմտությունները՝ երաշխավորելով նրանց համակողմանի աճը:

Թե՛ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը եւ թե՛ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն անսասան են իրենց համոզմունքում, որ իրական կրթության գաղափարը չի սահմանափակվում դասասենյակով: Ուսումնական ծրագրում ներառելով սոցիալ-հուզական ուսումնառությունը՝ սկիզբ է առնում աշակերտների ակադեմիական, սոցիալական եւ հուզական հաջողություններին նպաստող միջավայր, որը հետագայում աշակերտներին հնարավորություն կտա դրական ազդեցություն ունենալ սեփական համայնքներում:

«Դասավանդի՛ր, Հայաստան»

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը 2013 թվականին հիմնադրված հասարակական ներազդեցության ուղղվածությամբ կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի հանրակրթական համակարգի բարելավումն է, որպեսզի այն հավասարապես հասանելի դառնա Հայաստանի բոլոր երեխաների համար։ Կազմակերպությունը ձգտում է այս առաքելության իրականացմանը՝ հավաքագրելով եւ վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին եւ մասնագետներին, ովքեր երկու տարով գործուղվում են համայնք՝ դասավանդելու համայնքի դպրոցում։ Ապահովելով իր ծածկույթը Հայաստանի բոլոր մարզերում՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ունի ավելի քան 130 Ուսուցիչ-առաջնորդ, 30.000 աշակերտ եւ 342 Շրջանավարտ-դեսպան։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն (AMAA)

1918 թվականից գործող Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը կոչված է բարելավել Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքների կրթական, սոցիալական եւ հոգեւոր կարիքները: Տարբեր ծրագրերի եւ նախաձեռնությունների միջոցով Ընկերակցությունը ձգտում է նպաստել դրական փոփոխությունների հասարակության եւ անհատների կյանքի որակի մեջ:

 

Pin It on Pinterest