Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) բարեգործական ծրագրերի շարքում իրենց հաստատուն տեղն ունեն առողջապահական ծրագրերը: Ընկերակցության համար հիշարժան է 1998 թ. սեպտեմբերի 4-ը, երբ Երեւանի գրասենյակի տարածքում 1991 թվականից գործող շարժական կլինիկային փոխարինեց Ավետարանչականի դարմանատան նորակառույց շենքը… ավելին

AMAA-ի Հայաստանի մասնաճյուղը հայտարարում է մրցույթ՝ Երեւանի Այնիլյան դարմանատան ատամնաբույժի բուժքրոջ հաստիքի համար:

Հայտարարությունը բաց է՝ սկսած 28.11.2023 թ․
Դիմելու վերջնաժամկետ՝ 08.12.2023 թ․

Աշխատանքային պարտականությունները

  • Գործիքների նախամանրէազերծումային մշակում, ախտահանում եւ մանրէազերծում
  • Սանիտարական ռեժիմի ապահովում
  • Հիվանդների ամբուլատոր քարտերի վարում
  • Հիվանդների հետ հետադարձ կապի ապահովում

Պահանջվող հմտություններ

  • Բուժքրոջ որակավորում
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
  • Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
  • Պարտաճանաչություն, ճշտապահություն եւ բծախնդրություն
  • Համակարգչային գրասենյակային ծրագրերի իմացություն
  • Հայերենի՝ գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Այցելուներին բարեհամբույր սպասարկման հմտություն
  • Աշխատավայրը՝ ք. Երեւան, Նիկոլ Դուման 22

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) gor.hovhannisyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլ. հասցեներին։

Pin It on Pinterest