Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական մանկավարժ՝ Գյումրու իր «Շող» ցերեկային կենտրոնում աշխատելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ | · Դասալսումների իրականացում
· Միջոցառումների կազմակերպում՝ համաձայն հայկական եւ միջազգային տոնացույցերի, դրանցկազմակերպման նախնական ծրագրերի կազմում, մշակում · Ցերեկային կենտրոնի երեխաների առաջադիմության եւ կարգապահության ամենօրյա եւ ամսական արդյունքների ամփոփում, ընթացիկ եւ կիսամյակային արդյունքների վերլուծություն եւ գրանցում · Անհատական աշխատանք ուսման առաջադիմություն չգրանցող կամ հետընթաց ունեցող երեխաների հետ |
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ եւ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | · Բարձրագույն կրթություն համապատասխան կամ տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա ոլորտում (գիտական կոչումը կդիտվի որպես առավելություն)
· Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Word, Excel, Power Point… · Օտար լեզվի՝ անգլերենի իմացությունը ցանկալի է (ռուսերենի կամ ֆրանսերենի իացությունը կդիտվի որպես առավելություն) · Թիմի կառավարման, կազմակերպչական կարողություններ · Ժամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններ · Առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտություն · Անդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում |
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ | · Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ
· Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ · Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ · Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում · Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին · Վստահելիություն · Նախաձեռնելու կարողություն · Գաղտնապահություն · Ինքնավստահություն · Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում · Նվիրվածություն AMAA-ի սկզբունքներին |
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ եւ ԺԱՄԵՐ | Երկուշաբթի-ուրբաթ ժ. 09.30-17.30 |
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ | Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից |
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ | Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը tamara.snkhchyan@amaa.am, karen. manukyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։ |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ | 23.04.2024 |
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ | 10.05.2024 |
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ | AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ | Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։ |