AMAA-ը հյուրընկալել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին:

AMAA Հայաստանի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը, գործերի կառավարիչ Նարեկ Թութխալյանը եւ զարգացման ղեկավար Նելլի Ղուլյանը ներկայացրել են Տավուշի մարզի Տավուշ գյուղում իրականացվող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վերաբնակեցման եւ ինտեգրացիայի ծրագիրը:

Քննարկվել են կառուցվող բնակելի տներին կից գյուղատնտեսական եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները:

Արման Խոջոյանը բարձր է գնահատել AMAA-ի գործունեությունը: Երկուստեք կարեւորվել է համայնքային զարգացման եւ բնակչության համար կենսաապահովման երկարաժամկետ հնարավորություններ ստեղծելու մոդելը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքները կառավարության եւ միջազգային գործընկերների հետ՝ Տավուշի զարգացման ծրագրի ընդլայնման, ինչպես նաեւ AMAA կրթական նախաձեռնությունների շրջանակում գյուղատնտեսության ոլորտի ուսուցման ծրագրերի ներդրման նպատակով:

Pin It on Pinterest