Քաղցկեղն ավելին է, քան պարզապես ախտորոշումը. այն խորը ազդեցություն է թողնում անհատապես յուրաքանչյուրի՝ ախտորոշում կրողի վրա։

Յուրաքանչյուր ախտորոշման ետեւում ընկած է անհատական պատմություն, պատմություն վշտի, ցավի, ամոքման, տոկության, սիրո մասին։ Անհատակենտրոն խնամքը ենթադրում է քաղցկեղի խնամք՝ կարեկցանքով եւ ապրումակցմամբ ներգրավելով անհատի յուրահատուկ կարիքները։

Քաղցկեղի իրազեկման օրվան ընդառաջ AMAA-ի Այնիլյան կլինիկայում կիրականացվի վահանաձեւ գեղձի, ենթաստամոքսային գեղձի եւ շագանակագեղձի սքրինինգային սոնոգրաֆիկ հետազոտություններ 30 տարեկանից բարձր անձանց համար։

Սքրինինգին մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով կլինիկա՝ 041440118 հեռախոսահամարով։

Pin It on Pinterest