Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական մանկավարժ՝ Երեւանի իր «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով:
| ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
- Դասալսումների իրականացում
- Միջոցառումների կազմակերպում՝ համաձայն հայկական եւ միջազգային տոնացույցերի, դրանց կազմակերպման նախնական ծրագրերի կազմում, մշակում
- Ցերեկային կենտրոնի երեխաների առաջադիմության եւ կարգապահության ամենօրյա եւ ամսական արդյունքների ամփոփում, ընթացիկ եւ կիսամյակային արդյունքների վերլուծություն եւ գրանցում
- Պարբերաբար կատարված վերլուծությունների հիման վրա, ուսուցիչների հետ համատեղ, երեխայի կրթական խնդիրները բարելավելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների իրականացում
- Անհատական աշխատանք ուսման առաջադիմություն չգրանցող կամ հետընթաց ունեցող երեխաների հետ, անհրաժեշտության դեպքում շտկողական կամ կանխարգելիչ խմբային աշխատանքների իրականացում
- Ուսուցիչների կողմից մատյանների ճիշտ լրացման վերահսկողություն
- Անհրաժեշտության դեպքում փոխարինում բացակա մանկավարժներին՝ ապահովելով երեխաների արդյունավետ զբաղվածությունը
- Կենտրոնում գործող խոհանոցի սննդամքերքի ամենօրյա շարժի, մնացորդի եւ պահեստի վարում
|
| ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ եւ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (գիտական կոչումը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Word, Excel, Power Point…
- Օտար լեզվի՝ անգլերենի իմացությունը ցանկալի է (ռուսերենի կամ ֆրանսերենի իացությունը կդիտվի որպես առավելություն)
- Թիմի կառավարման, կազմակերպչական կարողություններ
- Ժամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններ
- Առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտություն
- Անդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում
|
| ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ |
- Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
- Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին
- Մարդկային եւ հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
- Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Վստահելիություն
- Նախաձեռնելու կարողություն
- Գաղտնապահություն
- Ինքնավստահություն
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
- Նվիրվածություն AMAA-ի սկզբունքներին
|
| ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ եւ ԺԱՄԵՐ |
Երկուշաբթի-ուրբաթ ժ. 09.00-17.00 |
| ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ |
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից |
| ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@amaa.am էլփոստի հասցեին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։ |
| ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ |
15.10.2025 |
| ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ |
15.11.2025 |