Select Page

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է անգլերենի մասնագետ՝ AMAA-ի Վարդենիսի մանկական զարգացման կենտրոնի թիմը համալրելու նպատակով։

Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 9.00-13.00 կամ 13.00-17.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։

Աշխատանքի նկարագրություն

AMAA-ի «Շող» ցերեկային կենտրոնի եւ մանկական զարգացման կենտրոնի անգլերենի մասնագետը պատասխանատու է երեխաների հետ անգլերեն հաղորդակցվելու եւ խաղի միջոցով լեզուն ուսուցանելու համար։

Անգլերենի մասնագետը անմիջապես հաշվետու է մանկական զարգացման կենտրոնի մեթոդիստին եւ համակարգողին։

Աշխատանքային պարտականություններ

  • Խաղային մանկավարժության միջոցով սովորեցնել երեխաներին անգլերեն
  • Մշակել/համամշակել եւ իրականացնել տարիքին համապատասխան կրթական ծրագրեր/դիդակտիկ նյութերի պատրատում՝ ըստ հաստատության ծրագրային ուրվագծի եւ վերջնարդյունքների
  • Խթանել երեխաների խոսքի, լեզվամտածողության, հուզական, սոցիալ-անձնային, ֆիզիկական, էկոլոգիական, ստեղծագործական հմտությունների զարգացմում.
  • Համագործակցել գործընկերների հետ եւ մասնակցել թիմային հանդիպումներին եւ քննարկումներին
  • Հետեւել ոլորտի զարգացումներին եւ մասնակցել մասնագիտական զարգացման դասընթացներին
  • Կենտրոնում երեխաների տնային հանձնարարությունների պատշաճ եւ ժամանակին իրականացում՝ անհատական մոտեցման ցուցաբերմամբ
  • Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ եւ վերջնական գնահատում՝ թեստավորման եւ դիտարկման միջոցով, համապատասխան ֆայլերի լրացում եւ գրառումների կատարում
  • Կրթադաստիարակչական աշխատանքի ընթացքում երեխաների մեջ բարձր բարոյական արժեքների սերմանում
  • Դասամատյանների ճշգրիտ եւ ժամանակին լրացում
  • Թեմատիկ պլանների, մատուցվող նյութի եւ դասավանդման մեթոդների մշակում եւ կազմում, ինչպես նաեւ դասընթացների որակի բարձրացմանն ուղղված այլ գործառույթներ
  • Անհրաժեշտության դեպքում առարկայի դասավանդման օրացույցային ծրագրի մշակում
  • Կենտրոնում առաջացած խնդրների քննարկում սոցիալական աշխատողների եւ կենտրոնի համակարգողի հետ
  • Թիմային քննարկման արդյունքում կենտրոնի շահառուների եւ նրանց ծնողների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում գաղտնիության խիստ եւ պարտադիր պահպանում
  • Կենտրոնի համակարգողի հանձնարարությամբ, կենտրոնի աշխատանքների հետ կապված այլ հանձնարարականների կատարում
  • Պահպանել անվտանգության, առողջության եւ սանիտարական նորմերը
  • Իրականացնել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ բացառապես տվյալ պաշտոնից բխող այլ պարտականություններ։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն անգլերեն լեզվի ուսումնասիրման ոլորտում
  • Մանկավարժության ոլորտում՝ հատկապես նախակրթական եւ կրտսեր տարիքի երեխանեերի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային վարժ հմտություններ, ներառյալ՝ Microsoft Word, Excel եւ Power Point
  • Երեխաների զարգացման փուլերի եւ տարիքային առանձնահատկությունների իմացություն կդիտվի որպես առավելություն։
  • Երեխաների պաշտպանության, կրթության եւ սոցիալական ոլորտների իրավական նորմերի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Անձնային հատկանիշներ

  • Հոգատարություն եւ ապրումակցում
  • Համբերատարություն եւ բարձր պատասխանատվության զգացում
  • Ստեղծագործ մոտեցում, ուսուցման ձեռագործ նյութեր ստեղծելու ունակություն
  • Թիմում աշխատելու գերազանց ունակություն
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
  • Հոգեբանական ճկունություն եւ համբերատարություն.երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին եւ առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:

ՄԻԱՑԻ´Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:

 

Pin It on Pinterest