Select Page

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է հոգեբան՝ AMAA-ի Վարդենիսի «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով։

Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 9.00-17.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։

Աշխատանքի նկարագրություն

Հոգեբանը աշխատում է կենտրոնի շահառուների հետ՝ տրամադրելով հոգեբանական աջակցություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում՝ միջամտության ծրագրեր՝ նպաստելով նրանց հոգեկան առողջության բարելավմանը և կյանքի որակի բարձրացմանը։ Հոգեբանի պարտականությունն է իրականացնել հոգեբանական աջակցություն, երեխաների աջակցություն, հոգեկան առողջության խթանման աշխատանքներ:

Հոգեբանը անմիջապես հաշվետու է կենտրոնի համակարգողին:

Աշխատանքային պարտականություններ

  • Ծրագրում ներգրավված շահառու ընտանիքների հոգեբանական հիմնախնդիրների բացահայտում համապատասխան թեստերի և դիտարկումների միջոցով:
  • Հոգեբանական հիմնախնդիրների ուսումնասիրության հիման վրա յուրաքանչյուր երեխայի, անհրաժեշտության դեպքում նաև ծնողի հետ աշխատանքի նախնական ծրագրի կազմում, ներկայացում թիմային քննարկմանը:
  • Հոգեբանական հիմնախնդիրների լուծման համար շահառու երեխաների և ընտանիքի առանձին անդամների հոգեբանական հիմնախնդիրների ուսումնասիրություն, դրանց դուրս բերում, դուրս բերված հմնախնդիրների հետ աշխատանքի մեթոդիկայի մշակում և իրականացում։
  • Աշխատանք շահառու երեխայի կամ ծնողի հետ բացայատած հոգեբանական հիմնախնդրի լուծման նպատակով, որը ենթադրում է տվյալ պահի հոգեբանական վիճակի գնահատում
  • Անհատական հոգեբանական խորհրդատվություն
  • Անհատական հոգեթերապիա
  • Մանկական հոգեթերապիա և հոգեշտկիչ աշխատանք:
  • Անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատություն կամ մասնագետի մոտ ուղղորդում:
  • Հայտնաբերված հիմնախնդիրների վերլուծություն, դասակարգում, դրանց լուծմանն ուղղված գործողությունների, համատեղ միջոցառումների, առաջարկությունների մշակում, ներկայացում թիմային քննարկմանը:
  • Յուրաքանչյուր երեխայի համար անհատական փաստաթղթերի փաթեթի կազմում և պարբերական վերանայում:
  • Երեխայի կամ ծնողի հետ ընթացիկ աշխատանքի արձանագրում, համակարգչային տեղեկատվական բազայի մեջ գրանցում:
  • Երեխաների և ծնողների հետ խմբային հանդիպումների իրականցում և համապատասխան գրառումների ապահովում:
  • Երեխաների և ծնողների հետ անհատական հանդիպումների իրականցում և համապատասխան գրառումների ապահովում:
  • Մասնակցություն թիմային քննարկումներին:
  • Համապատասխան հաշվետվությունների կազմում:
  • Ընտանիքների հետ ծրագրված աշխատանքի ավարտին արդյունքների վերլուծություն, ընդհանրացում, համապատասխան առաջարկություններով եզրակացության կազմում և ներկայացում կենտրոնի համակարգողին:
  • Մասնակցություն կենտրոնի աշխատակազմի հետ տարեկան աշխատանքային պլաններ կազմելուն:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (հոգեբանության ոլորտի)
  • 1 տարվա աշխատանքային փորձ՝ հոգեբանության ոլորտում
  • Լավ հաղորդակցման և միջանձնային հմտություններ։
  • Համբերություն, փոխազդելու ունակություն տարբեր խոցելի խմբերի հետ (աղքատություն, երեխաներ և այլն)։
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է։
  • Համակարգչային հմտություններ (MS Office, էլ․փոստ, տվյալների բազաների հետ աշխատանք)։

Անձնային հատկանիշներ

  • Ազնվություն և վստահելիություն
  • Խանդավառություն
  • ​Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
  • Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
  • Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
  • ​Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ
  • ​Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ
  • ​Հաղորդակցման և միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ​
  • ​Նախաձեռնելու կարողություն

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:

Pin It on Pinterest