Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է մաթեմատիկոս՝ AMAA-ի Վարդենիսի «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով։
Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 9.00-13.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 21, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։
Աշխատանքի նկարագրություն
Մաթեմատիկայի մասնագետը ապահովում է ուսուցման բարձր որակ երեխաների համար: Օգնում է դասապատրաստմանը, ապահովում է մաթեմատիկական մտածողության զարգացում երեխաների մոտ՝ տրամաբանական ունակությունների, խնդիր լուծելու հմտությունների և թվաբանական հիմնական գիտելիքների ձևավորման և ինտերակտիվ ուսուցման միջոցով միջոցով։
Մաթեմատիկայի մասնագետը անմիջապես հաշվետու է կենտրոնի համակարգողին։
Աշխատանքային պարտականություններ
- Մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի մշակում՝ համապատասխան տարիքային խմբի համար
- Դասընթացների անցկացում՝ playful learning / խաղային ուսուցման մեթոդներով
- Թվաբանական, տրամաբանական և երկրաչափական մտածողության զարգացում։
- Սահմանված ուսումնական նպատակների ու չափորոշիչների իրականացման ապահովում։
- Երեխաների առաջադիմության գնահատում և անհատական մոտեցումների կիրառում։
- Կենտրոնում երեխաների տնային հանձնարարությունների պատշաճ և ժամանակին իրականացում՝ անհատական մոտեցման ցուցաբերմամբ
- Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ և վերջնական գնահատում՝ թեստավորման և դիտարկման միջոցով, համապատասխան ֆայլերի լրացում և գրառումների կատարում
- Կրթադաստիարակչական աշխատանքի ընթացքում երեխաների մեջ բարձր բարոյական արժեքների սերմանում
- Դասամատյանների ճշգրիտ և ժամանակին լրացում
- Թեմատիկ պլանների, մատուցվող նյութի եւ դասավանդման մեթոդների մշակում և կազմում, ինչպես նաեւ դասընթացների որակի բարձրացմանն ուղղված այլ գործառույթներ
- Անհրաժեշտության դեպքում առարկայի դասավանդման օրացույցային ծրագրի մշակում
- Համագործակցություն թիմի մյուս մասնագետների հետ՝ համապարփակ զարգացման ապահովման համար։
- Թիմային քննարկման արդյունքում կենտրոնի շահառուների և նրանց ծնողների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում գաղտնիության պահպանում
- Կենտրոնի համակարգողի հանձնարարությամբ, կենտրոնի աշխատանքների հետ կապված այլ հանձնարարականների կատարում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն մանկավարժության ոլորտում (մաթեմատիկա)
- Մանկավարժության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Համակարգչային վարժ հմտություններ, ներառյալ՝ Microsoft Word, Excel և Power Point
- Հայաստանի երեխաների պաշտպանության, կրթության և սոցիալական ոլորտների իմացություն
- Նորարարական մտածողություն
- Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
- Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
- Հաղորդակցման հմտություններ
- Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
- Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Վստահելիություն
- Նախաձեռնելու կարողություն
- Գաղտնապահություն
- Ինքնավստահություն
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:






