Select Page

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական աշխատող՝ AMAA-ի Վարդենիսի կենտրոնի թիմը համալրելու նպատակով։

Աշխատանքի նկարագրություն

Սոցիալական աշխատողի պարտականությունները ուղղված են խոցելի խմբերի աջակցությանը, նրանց բարեկեցության բարելավմանը և սոցիալական խնդիրների հաղթահարմանը։

Սոցիալական աշխատողը անմիջապես հաշվետու է Ծրագրի ղեկավարին / կենտրոնի համակարգողին:

Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 9.00-17.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել շահառուների կարիքների գնահատում (տնայցեր, հարցազրույցներ, դիտարկումներ, փաստաթղթերի ուսումնասիրություն)։
  • Ակտիվորեն ներգրավվել կենտրոնում նոր երեխաների ընդգրկելու աշխատանքներում
  • Նախնական կազմված պլանի համաձայն՝ շահառու երեխաների հետ անցկացնել անհատական եւ խմբային հանդիպումներ
  • Անցկացնել անհատական հանդիպումներ շահառու երեխաների ծնողների հետ՝ ըստ անհրաժեշտության ուղղորդումներ կատարելով
  • Շահառու երեխաների ծնողների մասնակցությամբ իրականացնել ծնողավարման դասընթացներ
  • Վարել աշխատանքային բազաներ
  • Սահմանել առաջնահերթ կարիքները և կազմել անհատական աջակցության պլաններ։
  • Կազմակերպել և համակարգել շահառուների աջակցությունը՝ ըստ նրանց կարիքների։
  • Ուղեկցել շահառուներին պետական և այլ ծառայություններից օգտվելու գործընթացում։
  • Ուղղորդել շահառուներին մասնագիտական, բժշկական, իրավաբանական և կրթական ծառայությունների։
  • Մոնիթորինգ և փաստաթղթավորում
  • Կազմել և պահել շահառուների ֆայլեր, վարել համապատասխան փաստաթղթեր և հաշվետվություններ։
  • Կատարել պարբերական այցելություններ շահառուներին՝ աջակցությունն արդյունավետ գնահատելու համար։
  • Համագործակցություն այլ մասնագետների և գործընկերների հետ
  • Համագործակցել հոգեբանների, բժիշկների, իրավաբանների, կամավորների և գործընկեր կազմակերպությունների հետ։
  • Մասնակցել թիմային հանդիպումներին, քննարկումներին, վերապատրաստումներին։
  • Հանրայնացում և իրազեկում
  • Մասնակցել համայնքում իրականացվող իրազեկման արշավներին, սեմինարներին և միջոցառումներին։
  • Նպաստել կազմակերպության ծրագրերի ու արժեքների տարածմանը։
  • Կազմել եւ անմիջական ղեկավարին ներկայացնել հաշվետվություններ՝ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (սոցիալական աշխատանք)
  • 1 տարվա աշխատանքային փորձ՝ սոցիալական աշխատանքի ոլորտում
  • Սոցիալական և կրթական ոլորտների իրավական ակտերի իմացություն
  • Լավ հաղորդակցման և միջանձնային հմտություններ։
  • Համբերություն, փոխազդելու ունակություն տարբեր խոցելի խմբերի հետ (աղքատություն, երեխաներ և այլն)։
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է։
  • Համակարգչային հմտություններ (MS Office, էլ․փոստ, տվյալների բազաների հետ աշխատանք)։

Անձնային հատկանիշներ

  • Ազնվություն և վստահելիություն
  • Խանդավառություն
  • ​Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
  • Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
  • Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
  • ​Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ
  • ​Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ
  • ​Հաղորդակցման և միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ​
  • ​Նախաձեռնելու կարողություն

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:

Pin It on Pinterest