Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է ֆիզիկական դաստիարակության մասնագետ՝ AMAA-ի Վարդենիսի մանկական զարգացման կենտրոնի թիմը համալրելու նպատակով։
Աշխատանքի նկարագրություն
Ֆիզիկական դաստիարակության մասնագետը պատասխանատու է երեխաների շարժողական և ֆիզիկական ընդհանուր զարգացման համար՝ խաղային, ստեղծագործական և տարիքին համապատասխան շարժողական վարժությունների, մարզական և այլ ակտիվ գործունեությունների միջոցով։
Ֆիզիկական դաստիարակության մանկավարժը անմիջապես հաշվետու է մանկական զարգացման կենտրոնի մեթոդիստին՝ բովանդակային և մեթոդական հարցերով և համակարգողին։
Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 8.30-13.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել HR@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել և իրականացնել ֆիզիկական ակտիվության դասեր՝ խաղային մարմնամարզություն, մարզական վարժություններ և այլ շարժողական ծրագրեր։
- Մշակել տարիքին համապատասխան հետաքրքիր ու ապահով խաղեր, որոնք խթանում են շարժողական հմտությունները։
- Ապահովել յուրաքանչյուր երեխայի անվտանգությունը դասերի ընթացքում։
- Մշտադիտարկել երեխայի շարժողական զարգացման առաջընթացին և տեղեկացնել ծնողներին կամ ղեկավարությանը երեխայի զարգացման մասին։
- Համագործակցել մանկավարժական թիմի հետ՝ կրթական գործընթացը ամբողջական և ներդաշնակ դարձնելու համար։
- Տարածել առողջ ապրելակերպի, սննդի, օրգանիզմի կոփման, հիգիենաի գաղափարները՝ երեխաների շրջանում ձևավորելով շարժման, սննդի և ինքնասպասարկման նկատմամբ դրական վերաբերմունք
- Հետևել ոլորտի զարգացումներին և մասնակցել մասնագիտական զարգացման դասընթացներին։
Անհրաժեշտ հմտություններ
- Սպորտային/պարարվեստի ոլորտում համապատասխան կրթություն։
- Փորձ նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատելու ոլորտում։
- Երեխաների զարգացման փուլերի և տարիքային առանձնահատկությունների իմացություն կդիտվի որպես առավելություն։
- Երեխաների համար հատուկ մշակված շարժողական ծրագրերի մշակման կամ կիրառման փորձ (խիստ ցանկալի է)
- Առաջին օգնության և անվտանգության կանոնների լավ իմացություն։
- Հոգատարություն և ապրումակցում
- Երեխաների հետ աշխատելու սեր ու մեծ ցանկություն
- Բարձր պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու կարողություն և արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ
- Ստեղծագործ մոտեցում, համբերատարություն և բարձր պատասխանատվության զգացում։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին եւ առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:






