Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է դաստիարակ՝ AMAA-ի Վարդենիսի կենտրոնի թիմը համալրելու նպատակով։
Աշխատանքի նկարագրություն
Դաստիարակը պատասխանատու է երեխաների խնամքի, կրթության, խաղային ու ստեղծագործական գործունեության կազմակերպման, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական ապահով միջավայրի ձևավորման համար։
Դաստիարակը անմիջապես հաշվետու է մանկական զարգացման կենտրոնի մեթոդիստին և համակարգողին։
Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 9.00-17.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել կրթական և դաստիարակչական գործունեություն՝ բացառապես խաղային միջավայրում
- Պլանավորել և իրականացնել երեխաների խոսքի, լեզվամտածողության, հուզական, սոցիալ-անձնային, ֆիզիկական, էկոլոգիական, ստեղծագործական հմտությունների զարգացմանն ուղղված գործողություններ։
- Մշակել/համամշակել և իրականացնել տարիքին համապատասխան կրթական ծրագրեր ըստ հաստատության ծրագրային ուրվագծի
- Ստեղծել խաղային միջավայր, որը խթանում է սովորելը
- Օգտագործել տարբեր կրթական մեթոդներ՝ երեխաների զարգացման անհատական կարիքներին արձագանքելու համար
- Զարգացնել երեխաների խոսքը, մտածողությունը, շարժողական, սոցիալական և ինքնասպասարկման հմտությունները
- Կազմակերպել առօրյա ռեժիմի պահպանումը (սնունդ, զբոսանք, հիգիենա, խաղեր) և հետևել սննդային և հիգիենայի բոլոր կանոններին
- Հետևել և փաստագրել երեխաների անհատական առաջընթացը/զարգացումը/զարգացման հնարավոր հապաղումները
- Ապահովել սերտ համագործակցություն ծնողների հետ
- Պահպանել անվտանգության, առողջության և սանիտարական նորմերը
- Համագործակցել գործընկերների հետ և մասնակցել թիմային հանդիպումներին և քննարկումներին
- Հետևել ոլորտի զարգացումներին և մասնակցել մասնագիտական զարգացման դասընթացներին
- Իրականացնել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ բացառապես դաստիարակի այլ պարտականություններ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ նախադպրոցական մանկավարժության, բարձրագույն մանկավարժական կրթություն, հոգեբանի (մանկական) և հարակից ոլորտում (բակալավրի աստիճան)
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը նախադպրոցական կրթական ոլորտում՝ կդիտվի առավելություն:
- Մանկական առաջին բուժօգնության և վերակենդանացման հմտությունների տիրապետում (հավաստագրի առկայությունը ցանկալի է)
- Հայերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Հոգատարություն և ապրումակցում
- Բարձր պատասխանատվության զգացում
- Ստեղծագործ մոտեցում, նախաձեռնողականություն, համբերատարություն և բարձր պատասխանատվության զգացում
- Ուսուցման ձեռագործ նյութեր ստեղծելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Հոգեբանական ճկունություն և համբերատարություն
- Կազմակերպչական հմտություններ
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:






