Select Page

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է արվեստաբան՝ AMAA-ի Վարդենիսի մանկական զարգացման կենտրոնի թիմը համալրելու նպատակով։

Աշխատանքի նկարագրություն

AMAA-ի «Շող» ցերեկային կենտրոնի և մանկական զարգացման կենտրոնի Արվեստի/կերպարվեստի մասնագետը խթանում է երեխաների ստեղծագործական, երևակայական և էմոցիոնալ զարգացումը արվեստի տարբեր ձևերի միջոցով՝ ներառելով կերպարվեստ, ձեռագործ աշխատանքներ, և ինքնարտահայտման այլ ձևեր։

Արվեստի/կերպարվեստի մասնագետը անմիջապես հաշվետու է մանկական զարգացման կենտրոնի մեթոդիստին և համակարգողին։

Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 9.00-13.00 կամ 13.00-17.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել և իրականացնել տարիքին համապատասխան ստեղծագործական առաջադրանքներ/դասեր՝ տարբեր ձևաչափերով։
  • Օգտագործել արվեստը որպես միջոց՝ երեխայի ֆիզիկական, զգայական, սոցիալական և ճանաչողական կարողությունների զարգացման և հույզերի արտահայտման համար։
  • Ստեղծել հետաքրքիր, բացահայտումների վրա հիմնված խաղային ուսուցման միջավայր։
  • Ապահովել ուսումնական գործընթացում նյութերի և մեթոդների բազմազանություն՝ հաշվի առնելով երեխաների անհատական կարիքներն ու հետաքրքրությունները։
  • Մշտադիտարկել երեխաների մասնակցությունը և զարգացումը, տրամադրել հետադարձ կապ ծնողներին և թիմին։
  • Համագործակցել մանկավարժական կազմի հետ՝ նախագծերի և  միջոցառումների պլանավորման շրջանակում։
  • Խթանել ինքնավստահությունը և ստեղծագործական ազատությունը երեխաների մեջ՝ արվեստի միջոցով։
  • Ծանոթացնել հայկական և համաշխարհային արվեստի ժառանգությունից տարիքին համապատասխան գործերի, արվեստի ուղղություններ։
  • Իրականացնել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ բացառապես տվյալ պաշտոնից բխող այլ պարտականություններ։

Անհրաժեշտ հմտություններ

  • Միջին կամ բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում։
  • Մանկավարժության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Երեխաների զարգացման փուլերի և տարիքային առանձնահատկությունների իմացություն կդիտվի որպես առավելություն։
  • Անրաժեշտ հմտություններ/անձնային հատկանիշներ
  • Հոգատարություն և ապրումակցում
  • Բարձր պատասխանատվության զգացում
  • Ստեղծագործ մոտեցում, համբերատարություն և բարձր պատասխանատվության զգացում։
  • Ուսուցման ձեռագործ նյութեր ստեղծելու ունակություն
  • Թիմում աշխատելու գերազանց ունակություն
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
  • Հոգեբանական ճկունություն և համբերատարություն, երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:

Pin It on Pinterest