Select Page

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Գյումրու գրասենյակը փնտրում է թատերական խմբակի ղեկավար։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Իրականացնել պարապմունքներ շաբաթական 3 օր 3-ական ժամ տեւողությամբ
  • Կազմել ներկայացումների սցենարներ
  • Տարվա ընթացքում խմբակի սաների մասնակցությամբ ունենալ թեմատիկ ներկայացումներ
  • Կազմել կիսամյակային պլան խմբակի համար
  • Ակտիվորեն համագործակցել գրասենյակի մյուս խմբակների հետ
  • Ըստ անհրաժեշտության՝ աջակցել գրասենյակի այլ միջոցառումներին
  • Կատարել տնօրենի կամ անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն դերասանական արվեստ, ռեժիսուրա բաժիններում
  • Երեխաների եւ դեռահասների հետ աշխատելու ունակություն
  • Երեխայակենտրոն մոտեցում աշխատանքում
  • Ստեղծագործ եւ նորարարական մտածողություն
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Նկարչական, դիզայներական հմտությունների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն

ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

  • Ազնվություն եւ վստահելիություն
  • Խանդավառություն
  • Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
  • Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
  • Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
  • Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
  • Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ
  • Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • Նախաձեռնելու կարողություն
  • Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
  • ճկունություն
  • Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին

ԱՇԽԱՏԱՎԱՅՐ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ

Հասցե՝ ք.Գյումրի, Սայաթ Նովա 6/9։
Շաբաթական 3 օր (Օրվա երկրորդ կես՝ 3-4 ժամ)։

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ / ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից, սկսած 70.000 դր։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականը, նախորդ գործատուների կողմից տրված երաշխավորագիր-նամակները եւ հարակից այլ փաստաթղթեր ուղարկել hr@amaa.am հասցեին եւ առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ

01.10.2025

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

31.10.2025

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 23 երկրներում:

Pin It on Pinterest