Հարգելի գործընկեր,
AMAA-ի Հայաստանի մասնաճյուղը մեկնարկում է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ եւ հրավիրում Ձեզ մասնակցելու: Մրցույթը վերաբերում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ-Փյունիկ բնակավայրում «Շին Շողիկ» ճամբարի առջեւ կամուրջի վերակառուցման աշխատանքներին։
Մրցույթը կավարտվի՝ 2026 թվականի դեկտեմբերի 01-ին, ժամը 12։00-ին: Փաթեթը՝ ամբողջական, փակ ծրարով եւ կնքված ներկայացնել AMAA Հայաստանի կենտրոնական գրասենյակ՝ ք․Երեւան« Բաղրամյան 18 հասցեով, գնումների պատասխանատու Էդիտա Մելիքյանին:
Նշված վերջնաժամկետից հետո ստացված հայտերը, ինչպես նաեւ թերի փաթեթները չեն դիտարկվի մասնակցության համար:
Մրցույթում հաղթող կճանաչվի գնի եւ որակի ամենահարմար համակցությունն ապահովող կազմակերպությունը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ձեր փաթեթը պետք է ներառի՝
Հայտատուի վերաբերյալ լրացվող ձեւաթղթեր — լրացնել, կնքել եւ ստորագրել
Անհրաժեշտ փաստաթղթեր, լիցենզիաներ եւ այլն — մանրամասն նշված են մասնակցության կանոնակարգում
Նախահաշվարկային ծավալաթերթ — լրացնել առաջարկվող գները
Հավելված 4 — լրացնել, տպել, ստորագրել, կնքել եւ ամրացնել ծրարի վրա
Մրցույթի եւ դրա անցկացման հարցերի վերաբերյալ կարող էք դիմել Էդիտա Մելիքյանին (գնումների պատասխանատու) / 055 422 031
Նախագծի եւ այլ շինարարական հարցերի պարզաբանման համար կարող էք դիմել Հակոբ Հովհաննիսյանին (շինարարական ծրագրերի համակարգող) / 093 524 751







