Ապր 24, 2025 | Լուրեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) պատվիրակությանը՝ նախագահ Գարի Ֆիլիպսի եւ գործադիր տնօրեն Սերժ Բուչակչյանի գլխավորությամբ: (ավելին …)
Ապր 21, 2025 | Հայտարարություններ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի №2343-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի Մասնաճյուղի կողմից Շին Շողիկ ճամբարի բարեկարգման եւ մասնակի վերակառուցման 3-րդ փուլի իրականացման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային լսումներ կկազմակերպվեն ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի Եղբայրների փողոց, թիվ 9 հասցեում գտնվող Ծաղկաձորի համայնքապետարանում: (ավելին …)
Ապր 17, 2025 | Հայտարարություններ
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական մանկավարժ՝ Վանաձորի իր «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով:
(ավելին …)
Ապր 10, 2025 | Հայտարարություններ
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է հոգեբան՝ Վանաձորի իր «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով:
(ավելին …)
Մրտ 4, 2025 | Լուրեր
AMAA-ը հյուրընկալել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին:
Քննարկվել են Հայաստանում առողջության պահպանման առաջնային օղակի շրջանակում համագործակցության ոլորտները եւ մանրամասները՝ հատկապես AMAA-ի Ավետիսյան դպրոցին կից՝ դպրոցահեն առողջության պահպանման առաջնային օղակի օրինակելի մոդելը, ինչպես նաեւ մարզերում եւ Երեւանում թվային առողջապահական լուծումների ներդրման համատեղ աշխատանքները:
Առողջապահության նախարարի տեղակալին է ներկայացվել AMAA-ի դպրոցահեն կլինիկայի ճարտարապետական նախագիծը, քննարկվել են ընթացիկ աշխատանքները եւ հետագա քայլերը:
Անդրադարձ է կատարվել նաեւ ընտանեկան բժշկությանը, ինչպես նաեւ մարզային բուժաշխատողների վերապատրաստումներին եւ անհրաժեշտ հմտությունների զարգացմանն AMAA-ի ներգրավվածությանը։