Փտր 4, 2023 | Հարցազրույցներ, Տեսադարան
1in.am-ի ուղիղ եթերում Սագօ Արեանի զրուցակիցն է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը։ (ավելին …)
Հնս 10, 2021 | Հարցազրույցներ
CIVILNET
Զաւէն Խանճեանի ղեկավարած ընկերակցութիւնը մշտապէս մօտիկ եղած է Հայաստանին, Սուրիահայութեան, Լիբանանահայութեան եւ ընդհանրապէս օգնութեան ձեռք մեկնած է հայուն՝ հո՛ն, ուր անհրաժեշտութիւն զգացուած է: Զաւէն Խանճեան Հայաստանէն, Արցախէն գալով, անցաւ Հալէպէն: Առիթէն օգտուելով Հայ ժողովուրդի այս մեծ զաւակին հետ ունեցանք հետեւեալ շահեկան հարցազրոյցը: (ավելին …)
Մրտ 26, 2021 | Հարցազրույցներ, Տեսադարան
Օրերս մեկնարկեց «Արեւելք»-ի «Անկեղծ Զրոյց» յայտագիրը, եւ այս առթիւ լրագրող Սագօ Արեան հարցազրոյց մը ունեցաւ Սուրիոյ Հայ Աւետարանական համայնքի պետ՝ Վերապատուելի դոկտ. Յարութիւն Սելիմեանի հետ: Սելիմեան անդրադարձաւ Սուրիոյ մէջ տիրող իրավիճակին նշելով, որ «Սուրիան անցումային տեղ մը չէ սուրիահայութեան համար, որ երբ դժուարութիւն ունենաս կռնակ դարձնես անոր: Հիւրանոցի նման չէ, որ երբ այդտեղ ներկայացուած ծառայութիւնները չհաւնիս, հիւրանոցը փոխես: Չես կրնար ասպնջական Սուրիան փոխել երբ անիկա արիւնաքամ է» ըսաւ Սելիմեան։
Վեր. Սելիմեան մատնանշեց թէ «ունինք այլ կերպի ներխուժած նոր պատերազմի դրուածք: Այսօրուայ պատերազմը, սահմանափակումի, շրջափակումի եւ տարբեր ձեւի տնտեսական անկման պատերազմ է»:
(ավելին …)
Փտր 11, 2021 | Հարցազրույցներ
Մենք հավատում ենք արցախցուն, սիրում ու նվիրված ենք Արցախին…
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ ՆԵՐՍԵՍՍՅԱՆԻ հետ
hhpress.am
— Հարգելի՛ պարոն Ներսեսսյան, ներկայացրեք, խնդրեմ, Ավետարանչական ընկերակցության գործունեությունն աշխարհում եւ Հայաստանում:
— Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն այսօր 103 տարեկան է: Հիմնվել է 1918-ին՝ Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից, Ամերիկայի Միացյալ Նահանգների Ուստր քաղաքում:
Կցանկանամ մեկ ճշտում անել. Հայ Ավետարանչական ընկերակցությունը եւ Հայ Ավետարանական եկեղեցին տարբեր կառույցներ են: Մարդիկ երբեմն շփոթում են այս երկուսը: Մենք եկեղեցի չենք, կրոնական ծառայություններ չենք մատուցում, թեպետ քրիստոնյա ենք եւ ղեկավարվում ենք բացառապես քրիստոնեական սկզբունքներով: (ավելին …)