Նյմ 18, 2025 | Լուրեր
primeminister.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց-կրթահամալիր, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ուսումնական հաստատությունը հիմնադրել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն (AMAA) բարեգործական հասարակական կազմակերպությունը: (ավելին …)
Սպտ 29, 2025 | Լուրեր
AMAA-ը պաշտոնապես բացել է իր հիմնովին վերակառուցված Հանքավանի բազմաֆունկցիոնալ համալիրը: (ավելին …)
Օգս 26, 2025 | Լուրեր
Հանքավանում մեկնարկել է AI եւ տեխնոլոգիական մասնագիտությունների շուրջ առաջին դպրոցական ճամբարը Հայաստանում։ (ավելին …)
Ապր 24, 2025 | Լուրեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) պատվիրակությանը՝ նախագահ Գարի Ֆիլիպսի եւ գործադիր տնօրեն Սերժ Բուչակչյանի գլխավորությամբ: (ավելին …)
Մրտ 4, 2025 | Լուրեր
AMAA-ը հյուրընկալել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին:
Քննարկվել են Հայաստանում առողջության պահպանման առաջնային օղակի շրջանակում համագործակցության ոլորտները եւ մանրամասները՝ հատկապես AMAA-ի Ավետիսյան դպրոցին կից՝ դպրոցահեն առողջության պահպանման առաջնային օղակի օրինակելի մոդելը, ինչպես նաեւ մարզերում եւ Երեւանում թվային առողջապահական լուծումների ներդրման համատեղ աշխատանքները:
Առողջապահության նախարարի տեղակալին է ներկայացվել AMAA-ի դպրոցահեն կլինիկայի ճարտարապետական նախագիծը, քննարկվել են ընթացիկ աշխատանքները եւ հետագա քայլերը:
Անդրադարձ է կատարվել նաեւ ընտանեկան բժշկությանը, ինչպես նաեւ մարզային բուժաշխատողների վերապատրաստումներին եւ անհրաժեշտ հմտությունների զարգացմանն AMAA-ի ներգրավվածությանը։
Հնվ 12, 2025 | Լուրեր
«Բարձունքներում՝ Աստծուն փառք, երկրի վրա՝ խաղաղություն, մարդկանց մեջ՝ հաճություն». Ղուկաս 2․14։
Սուրբ Ծնունդն Աստծո փրկարար սիրո ուրախությունը վայելելու եւ այդ ուրախության մասին ուրիշներին պատմելու հիանալի առիթ է: Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս AMAA-ի եւ Հայ Ավետարանական եկեղեցու ջանքերով այդ ուրախությունը հասանելի դարձավ հազարավոր մարդկանց: (ավելին …)