Մերձավոր Արեւելքի մեծանուն հայ մանկավարժը. Արմենակ Հայկազյանի մահվան 100-րդ տարելիցն է | 1lurer.am
Ծաղիկներ անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Մերձավոր Արևելքի մեծանուն հայ մանկավարժի մահվան 100-րդ տարելիցի:
Հետո Ծիծեռնակաբերդի բարձունքին հնչում են այն տողերը, որոնք երգելով մահացել է Արմենակ Հայկազյանը: Նրա անունով է կոչվում սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը:
Մանկավարժի մահվան 100-րդ տարելիցին Հայկազյան համալսարանի նախագահն ու տարբեր տարիների շրջանավարտները Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում ներկայացնում են գիտնականի գործունեությունը, հայապահպանության գործում ներդրած ջանքերը: Կարևոր ուղերձը, որ թողել է Արմենակ Հայկազյանը՝ հայը պետք է լինի լավագույնը՝ անկախ գտնվելու վայրից, և ծառայի Հայրենիքին՝ անկախ դժվարություններից:






