Ավետարանչականի համաշխարհային առաքելությունը

Ավետարանչականի համաշխարհային առաքելությունը

Ամենից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետեւ սերը ծածկում է մեղքերի շատությունը: Միմյանց նկատմամբ հյուրասե՛ր եղեք՝ առանց տրտնջալու:

Ա.Պետ. 4. 8-9

Զավեն Խանջյան, Ավետարանչականի գործադիր տնօրեն (ավելին …)

Սահմանամերձ գյուղեր. Հայաստան եւ Արցախ

Սահմանամերձ գյուղեր. Հայաստան եւ Արցախ

«Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ եւ բոլոր արարածներին Ավետարանը քարոզե՛ք»։ Մարկոս 16.15

Ինչպե՞ս եք բնորոշում սահմանները: Արդյո՞ք սահմանները նախանշված տարածքի սկիզբն են, թե՞ վերջը: AMAA News-ի վերջին թողարկումը նվիրված է Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերին: Գյուղերը բնական միջավայրեր են։ Այնտեղ մարդիկ են ապրում։ Երբ մենք խոսում ենք սահմանամերձ գյուղի մասին, մենք խոսում ենք համայնքների, անձանց, մարդ արարածների մասին՝ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, էակներ, ովքեր ծնվել են իրենց ստեղծողի պատկերով: Ուստի, խոսքը կյանքի մասին է՝ համեմատաբար պարզունակ, բայց միեւնույն ժամանակ մաքուր, ազնիվ եւ անմեղ:

1988-ի երկրաշարժից հետո AMAA-ի` hայրենիքում ներկայության արշալույսից ի վեր, եւ ավելի քան 33 տարի անց, մեր առաքելությունը մեծապես աճել եւ ընդլայնվել է դեպի քաղաքներ եւ շրջաններ, բլուրներ եւ հովիտներ՝ Հայաստանով եւ Արցախով մեկ. АМАА-ն հուզել է մարդկանց, հպվել նրանց կյանքին, փոխել է ճակատագրեր եւ ուղղություններ, ուշադրության արժանացրել նվիրյալներին ու գրկաբաց ընդունել երազողներին, օգնել երազանքների իրականացմանը: Առաքելությունը բարգավաճել է ինչպես քաղաքում, այնպես էլ այն շրջապատող համայնքներում՝  գործառնական իր շրջանակների հետեւյալ ոլորտներում․

▪ Քարոզել Աստծո Խոսքը,

▪ Կրթել երիտասարդներին եւ մեծահասակներին,

▪ Պաշտպանել եւ բարձրացնել արժեքները,

▪ Ձեռք մեկնել որբին եւ այրուն:

Պատմականորեն՝ AMAA-ի առաջին հանդիպումը սահմանամերձ գյուղի հետ եղել է ընդամենը տասը տարի առաջ, բայց կենտրոնացումը սահմանային  կյանքի վրա աճեց 2020թ․ Արցախյան պատերազմից անմիջապես հետո. հարձակումը տան շեմքին էր։ Ոտնձգությունը ստեղծել էր անհանգստություն, վախ ու խավար։ Կար անսասան դիմադրության, հողին ամուր կանգնելու, թեւ ու թիկունք դառնալու, հույսի, սիրո եւ ծառայության հեղեղի հուսահատ կարիք:

AMAA-ն ականջալուր եղավ այդ կոչին եւ այնտեղ էր՝ ուշադրություն դարձնելու, տեսնելու եւ լսելու, ողջագուրվելու եւ  սերն ու կարեկցանքը վերահաստատելու համար:

Ահա մեր խոստումները սահմանամերձ գյուղերին.

▪ Մենք տառապելու եւ բարգավաճելու ենք ձեզ հետ

▪ Մենք կգանք եւ մթության մեջ միասին լույս կվառենք

▪ Մենք ձեզնից կսովորենք եւ միասին կպահենք մեր մաքրամաքուր արժեքները, անբիծ հավատն ու անարատ մշակույթը:

Այսպիսով, սահմանները տարածության սկի՞զբն են, թե՞ վերջը:

«Ճրագը դնում են աշտանակի վրա, եւ նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են»: Մատթեոս 5.15

Սահմանամերձ գյուղերը մեր փարոսներն են։ Հայաստանի սահմանների վերջը «ամբողջ աշխարհի» սկիզբն է։

Խնդրում ենք միանալ АМАА-ին, որպեսզի լույսը վառ մնա՝ սահմանից այն կողմ: Հզորացրե՛ք սահմանամերձ ընտանիքին:

Շնորհակալ եմ աջակցության համար:

Զավեն Խանջյան
АМАА-ի գործադիր տնօրեն

Փետրվարի 17, 2022 թ., Փարամուս, Նյու Ջերսի

Քաղցկեղը դատավճիռ չէ՛

Քաղցկեղը դատավճիռ չէ՛

Սկսած 2005 թ.-ից՝ յուրաքանչյուր տարի փետրվարի 4-ը նշվում է` որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Վերջինիս նպատակն է իրազեկել հանրությանը քաղցկեղի ժամանակին հայտնաբերման, կանխարգելման եւ բուժման կարեւորությունը: (ավելին …)

Կրթությունը՝ Հայ Ավետարանական համայնքի առաքելության հիմնասյուն

Կրթությունը՝ Հայ Ավետարանական համայնքի առաքելության հիմնասյուն

АМАА-ի Երեւանի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնը

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 175-ամյա գործունեության ընթացքում ազգին մատուցվել եւ շարունակում են մատուցվել մնայուն եւ կարեւոր ծառայություններ կրոնական, ազգային, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում: (ավելին …)

Pin It on Pinterest