ԱԶԴԵՑԻԿ

ԱԶԴԵՑԻԿ

«Բայց Աստված երբեք չի մոռանա կարիքավորներին. տառապյալների հույսը երբեք չի կորչի»:
Սաղմոս 9.18

Ինչպես ընդունված է «Վտանգ» հեռուստաշոուի մեջ, ես փնտրում եմ մի հարց, որը լավագույնս կհամընկնի վերը նշված պատասխանի հետ: Դրանք կարող են բազմաթիվ լինել:

Վերոհիշյալ «պատասխանը» անընդհատ պտտվում էր իմ մտքում, երբ շրջում էի մայիս և հունիս ամիսներին այցելած երկրներով․ Սիրիա և Լիբանան, որոնք կազմել են AMAA-ի համաշխարհային առաքելության և ծառայության դաշտի առյուծի բաժինը, ինչպես նաև Հայաստան ու Արցախ, որոնք արժանանում են ներկայիս առյուծի բաժնին:

«Պատասխանը» մշտապես զբաղեցրել է իմ մտավոր տեսադաշտը, նույնիսկ նախքան հարցի մասին առհասարակ մտածելը։ (ավելին …)

Արցախյան պատերազմից մեկ տարի անց

Արցախյան պատերազմից մեկ տարի անց

Պառակտումն ու հանդգնությունը Հայաստանը թողնում են սպառնալից հարցերի առջև, սակայն հետզհետե ի հայտ են գալիս դրական նշաններ:

Արցախյան պատերազմից մեկ տարի անց հայերի շրջանում դժգոհությունն ավելի սրվել է, քան՝ նվազել: Հավանաբար երկար ժամանակվա ընթացքում՝ առաջին անգամ, մենք մեզ թույլ և ծեծված ենք զգում: Մեկ տարի առաջ՝ այսօր, մենք արթնացանք հարձակման ավերիչ լուրից: Բայց սկզբնական ցնցումից հետո վստահություն ու հավատ կար: «Հաղթելու ենք» կարգախոսները դրվում էին ամենուր և անընդհատ կրկնվում: Մարդիկ իսկապես հավատում էին դրան, մինչև վերջին պահը: Պարտությունը պարզապես աներևակայելի էր: (ավելին …)

Մտորումներ հույսի մասին. Հայաստանի անկախության 30 ամյակի առիթով

Մտորումներ հույսի մասին. Հայաստանի անկախության 30 ամյակի առիթով

«Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը
քո հավաքական ուժի մէջ է»: Եղիշե Չարենց

1990 թ. օգոստոս 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ»,- ասված է հռչակագրում: Իսկ 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին՝ անկախությունն ընտրելով որպես երկրի զարգացման միակ ճշմարիտ և անշեղ ուղի: (ավելին …)

«Էլի կգաք, չէ՞»

«Էլի կգաք, չէ՞»

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) սահմանամերձ գյուղերի ծրագիրն սկսվեց 8 տարի առաջ, երբ թշնամու կրակոցը սահմանագոտուց տեղափոխվեց գյուղ:

Կրակոց հնչեց ոչ միայն գյուղում, այլև մեր սրտերում, և Ընկերակցության թիմը շարժվեց դեպի գյուղեր: (ավելին …)

Քաջություն եւ հույս՝ ցավի եւ անորոշության պայմաններում. AMAA-ի հետպատերազմյան մարդասիրական ծրագրերը

Քաջություն եւ հույս՝ ցավի եւ անորոշության պայմաններում. AMAA-ի հետպատերազմյան մարդասիրական ծրագրերը

Արեն Դեյիրմենջյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցչի տեղակալ

Դա կարող էր լինել ընդամենը մեկը բազմաթիվ պահերից, բայց հիշարժան էր, երբ պատերազմի ավարտից հետո առաջին անգամ վերադարձանք Արցախ ու տեսանք քաջություն նրանց դեմքերին։

Այնտեղ էին նրանք, գրեթե 60 օր անց այդ ամենի մեկնարկից։ Որքա՜ն բան էր փոխվել երկու ամսում. մենք եւս փոխվել էինք։ (ավելին …)

Pin It on Pinterest