
Ավետարանչականի Սարգիս եւ Հայկուհի Մարանջյան «Շող» կենտրոնի ցուցատախտակի բացումը Վանաձորում
Վերջերս AMAA-ի Վանաձորի «Շող» կենտրոնը վերանվանվեց Սարգիս եւ Հայկուհի Մարանջյանների անունով: (ավելին …)
Վերջերս AMAA-ի Վանաձորի «Շող» կենտրոնը վերանվանվեց Սարգիս եւ Հայկուհի Մարանջյանների անունով: (ավելին …)
AMAA Armenia-ի Վանաձորի գրասենյակում ենք: Առաջին հարկում մանկան ուրախ, աշխույժ ձայներ են. «Փոքրիկ արեւներ» մանկական խմբի սաներն են: (ավելին …)
AMAA-ի Երեւանի Ավետիսյան դպրոցում այսօր տեղի է ունեցել ոչ պետական դպրոցների տարեկան համաժողովը, որը նախաձեռնել է անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան: (ավելին …)
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ն.Գ. Լին Թրեյսին եւ AMAA Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսսյանը
___
Մամուլի հաղորդագրություն (ավելին …)
«Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ եւ բոլոր արարածներին Ավետարանը քարոզե՛ք»։ Մարկոս 16.15
Ինչպե՞ս եք բնորոշում սահմանները: Արդյո՞ք սահմանները նախանշված տարածքի սկիզբն են, թե՞ վերջը: AMAA News-ի վերջին թողարկումը նվիրված է Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերին: Գյուղերը բնական միջավայրեր են։ Այնտեղ մարդիկ են ապրում։ Երբ մենք խոսում ենք սահմանամերձ գյուղի մասին, մենք խոսում ենք համայնքների, անձանց, մարդ արարածների մասին՝ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, էակներ, ովքեր ծնվել են իրենց ստեղծողի պատկերով: Ուստի, խոսքը կյանքի մասին է՝ համեմատաբար պարզունակ, բայց միեւնույն ժամանակ մաքուր, ազնիվ եւ անմեղ:
1988-ի երկրաշարժից հետո AMAA-ի` hայրենիքում ներկայության արշալույսից ի վեր, եւ ավելի քան 33 տարի անց, մեր առաքելությունը մեծապես աճել եւ ընդլայնվել է դեպի քաղաքներ եւ շրջաններ, բլուրներ եւ հովիտներ՝ Հայաստանով եւ Արցախով մեկ. АМАА-ն հուզել է մարդկանց, հպվել նրանց կյանքին, փոխել է ճակատագրեր եւ ուղղություններ, ուշադրության արժանացրել նվիրյալներին ու գրկաբաց ընդունել երազողներին, օգնել երազանքների իրականացմանը: Առաքելությունը բարգավաճել է ինչպես քաղաքում, այնպես էլ այն շրջապատող համայնքներում՝ գործառնական իր շրջանակների հետեւյալ ոլորտներում․
▪ Քարոզել Աստծո Խոսքը,
▪ Կրթել երիտասարդներին եւ մեծահասակներին,
▪ Պաշտպանել եւ բարձրացնել արժեքները,
▪ Ձեռք մեկնել որբին եւ այրուն:
Պատմականորեն՝ AMAA-ի առաջին հանդիպումը սահմանամերձ գյուղի հետ եղել է ընդամենը տասը տարի առաջ, բայց կենտրոնացումը սահմանային կյանքի վրա աճեց 2020թ․ Արցախյան պատերազմից անմիջապես հետո. հարձակումը տան շեմքին էր։ Ոտնձգությունը ստեղծել էր անհանգստություն, վախ ու խավար։ Կար անսասան դիմադրության, հողին ամուր կանգնելու, թեւ ու թիկունք դառնալու, հույսի, սիրո եւ ծառայության հեղեղի հուսահատ կարիք:
AMAA-ն ականջալուր եղավ այդ կոչին եւ այնտեղ էր՝ ուշադրություն դարձնելու, տեսնելու եւ լսելու, ողջագուրվելու եւ սերն ու կարեկցանքը վերահաստատելու համար:
Ահա մեր խոստումները սահմանամերձ գյուղերին.
▪ Մենք տառապելու եւ բարգավաճելու ենք ձեզ հետ
▪ Մենք կգանք եւ մթության մեջ միասին լույս կվառենք
▪ Մենք ձեզնից կսովորենք եւ միասին կպահենք մեր մաքրամաքուր արժեքները, անբիծ հավատն ու անարատ մշակույթը:
Այսպիսով, սահմանները տարածության սկի՞զբն են, թե՞ վերջը:
«Ճրագը դնում են աշտանակի վրա, եւ նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են»: Մատթեոս 5.15
Սահմանամերձ գյուղերը մեր փարոսներն են։ Հայաստանի սահմանների վերջը «ամբողջ աշխարհի» սկիզբն է։
Խնդրում ենք միանալ АМАА-ին, որպեսզի լույսը վառ մնա՝ սահմանից այն կողմ: Հզորացրե՛ք սահմանամերձ ընտանիքին:
Շնորհակալ եմ աջակցության համար:
Զավեն Խանջյան
АМАА-ի գործադիր տնօրեն
Փետրվարի 17, 2022 թ., Փարամուս, Նյու Ջերսի
Արդի աշխարհում կան շատ կրոններ, և ըստ դրանցից յուրաքանչյուրի ներկայացուցիչների` միակ ճշմարիտ կրոնը, որը ճանապարհ է հարթում դեպի Աստված, իրենցն է: (ավելին …)