Հկտ 12, 2021 | Մտորումներ
«Բայց Աստված երբեք չի մոռանա կարիքավորներին. տառապյալների հույսը երբեք չի կորչի»:
Սաղմոս 9.18
Ինչպես ընդունված է «Վտանգ» հեռուստաշոուի մեջ, ես փնտրում եմ մի հարց, որը լավագույնս կհամընկնի վերը նշված պատասխանի հետ: Դրանք կարող են բազմաթիվ լինել:
Վերոհիշյալ «պատասխանը» անընդհատ պտտվում էր իմ մտքում, երբ շրջում էի մայիս և հունիս ամիսներին այցելած երկրներով․ Սիրիա և Լիբանան, որոնք կազմել են AMAA-ի համաշխարհային առաքելության և ծառայության դաշտի առյուծի բաժինը, ինչպես նաև Հայաստան ու Արցախ, որոնք արժանանում են ներկայիս առյուծի բաժնին:
«Պատասխանը» մշտապես զբաղեցրել է իմ մտավոր տեսադաշտը, նույնիսկ նախքան հարցի մասին առհասարակ մտածելը։ (ավելին …)
Հկտ 4, 2021 | Լուրեր
Արցախի ապագան յուրաքանչյուրիս ձեռքերում է. ամենքս անելիք ունենք։ Մեզնից և մեր գործերից է կախված Արցախի վաղվա օրը։ Բազում արհավիրքներից հետո, Արցախը շարունակում է ոտքի կանգնել և ապրել։ Առաջնահերթ է Արցախի համայնքների զարգացումը և սահմանամերձ գյուղերում բնականոն կյանքին վերադառնալու խնդիրը։ (ավելին …)
Սպտ 27, 2021 | Մտորումներ
Պառակտումն ու հանդգնությունը Հայաստանը թողնում են սպառնալից հարցերի առջև, սակայն հետզհետե ի հայտ են գալիս դրական նշաններ:
Արցախյան պատերազմից մեկ տարի անց հայերի շրջանում դժգոհությունն ավելի սրվել է, քան՝ նվազել: Հավանաբար երկար ժամանակվա ընթացքում՝ առաջին անգամ, մենք մեզ թույլ և ծեծված ենք զգում: Մեկ տարի առաջ՝ այսօր, մենք արթնացանք հարձակման ավերիչ լուրից: Բայց սկզբնական ցնցումից հետո վստահություն ու հավատ կար: «Հաղթելու ենք» կարգախոսները դրվում էին ամենուր և անընդհատ կրկնվում: Մարդիկ իսկապես հավատում էին դրան, մինչև վերջին պահը: Պարտությունը պարզապես աներևակայելի էր: (ավելին …)
Սպտ 22, 2021 | Լուրեր
Սեպտեմբերի 22-ին AMAA-ի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք և հարակից 2 գյուղերի 80 բնակիչ վայելեց դասական, ժողովրդական և հայտնի էստրադային երգերի հրաշալի մի համերգ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի մեներգիչներ Վարսենիկ Ավանյանի (մեցցո սոպրանո), Սյուզի Մելքոնյանի (սոպրանո), Արմեն Բադալյանի (տենոր) և երգչուհի Նարե Այվազյանի (սոպրանո) անզուգական կատարումներով: Համերգին մասնակցում էր նաև օպերային թատրոնի կոնցերտմայստեր Վասիլի Ռոլիչը: Միջոցառումը վարում էր AMAA-ի մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը, ով նույնպես հանդիսատեսին նվիրեց իր գեղեցիկ կատարումները՝ բոլորի կողմից սիրված երգերի շարքից: (ավելին …)
Սպտ 21, 2021 | Մտորումներ
«Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը
քո հավաքական ուժի մէջ է»: Եղիշե Չարենց
1990 թ. օգոստոս 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ»,- ասված է հռչակագրում: Իսկ 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին՝ անկախությունն ընտրելով որպես երկրի զարգացման միակ ճշմարիտ և անշեղ ուղի: (ավելին …)
Սպտ 20, 2021 | Լուրեր
ԵՐԵՎԱՆ — Սեպտեմբերի 17-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՄԱԱ) Հայաստանի մասնաճյուղը չորսամյա փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Լոռու մարզի 6 համայնքներում (Վահագնի, Եղեգնուտ, Դսեղ, Դեբետ, Չկալով, Ձորագյուղ) կաթնամթերքի արտադրությունը բարելավելու և ընդլայնելու նպատակով։
Բարելավելով արոտավայրերը և անասնակերի արտադրությունը մարզում՝ նախագիծը նպատակ ունի նպաստելու բարձրորակ և բարձրարժեք կաթի արտադրության աճին՝ արտադրությունից մինչև շուկա, ինչպես նաև ապահովելու արժեշղթայի կայունություն և գյուղական բնակավայրերի համար կայուն եկամուտներ։ (ավելին …)