Select Page
«Էլի կգաք, չէ՞»

«Էլի կգաք, չէ՞»

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) սահմանամերձ գյուղերի ծրագիրն սկսվեց 8 տարի առաջ, երբ թշնամու կրակոցը սահմանագոտուց տեղափոխվեց գյուղ:

Կրակոց հնչեց ոչ միայն գյուղում, այլև մեր սրտերում, և Ընկերակցության թիմը շարժվեց դեպի գյուղեր: (ավելին …)

Մերձավոր Արեւելքի մեծանուն հայ մանկավարժը. Արմենակ Հայկազյանի մահվան 100-րդ տարելիցն է | 1lurer.am

Մերձավոր Արեւելքի մեծանուն հայ մանկավարժը. Արմենակ Հայկազյանի մահվան 100-րդ տարելիցն է | 1lurer.am

1lurer.am

Ծաղիկներ անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Մերձավոր Արևելքի մեծանուն հայ մանկավարժի մահվան 100-րդ տարելիցի:

Հետո Ծիծեռնակաբերդի բարձունքին հնչում են այն տողերը, որոնք երգելով մահացել է Արմենակ Հայկազյանը: Նրա անունով է կոչվում սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը:

Մանկավարժի մահվան 100-րդ տարելիցին Հայկազյան համալսարանի նախագահն ու տարբեր տարիների շրջանավարտները Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում ներկայացնում են գիտնականի գործունեությունը, հայապահպանության գործում ներդրած ջանքերը: Կարևոր ուղերձը, որ թողել է Արմենակ Հայկազյանը՝ հայը պետք է լինի լավագույնը՝ անկախ գտնվելու վայրից, և ծառայի Հայրենիքին՝ անկախ դժվարություններից:

(ավելին …)

Տակաւին կ’ապրի Հալէպը, պէտք է ապրի, կարեւոր է իր դիրքը. Զաւէն Խանճեան

Տակաւին կ’ապրի Հալէպը, պէտք է ապրի, կարեւոր է իր դիրքը. Զաւէն Խանճեան

CIVILNET

Զաւէն Խանճեանի ղեկավարած ընկերակցութիւնը մշտապէս մօտիկ եղած է Հայաստանին, Սուրիահայութեան, Լիբանանահայութեան եւ ընդհանրապէս օգնութեան ձեռք մեկնած է հայուն՝ հո՛ն, ուր անհրաժեշտութիւն զգացուած է: Զաւէն Խանճեան Հայաստանէն, Արցախէն գալով, անցաւ Հալէպէն: Առիթէն օգտուելով Հայ ժողովուրդի այս մեծ զաւակին հետ ունեցանք հետեւեալ շահեկան հարցազրոյցը: (ավելին …)

Խոնարհվում ենք…

Խոնարհվում ենք…

Այսօր ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի մասնաճյուղերի ներկայացուցիչներն այցելեցին Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց: Զինվորական պանթեոնում նրանք հարգանքի տուրք մատուցեցին անմահ հայորդիների հիշատակին:

Մասունք դարձած Արցախն այսօր ապրում է հավերժի ճամփան բռնած իր զավակների շնորհիվ: Նրանց սերն առ հայրենիք շահ չճանաչեց առավել, քան գիտակցված մահը: Նրանք ապրում են, կան… քանի հիշում ենք նրանց սխրանքները: (ավելին …)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

Զրուցակիցները քննարկել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման եւ Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված հարցեր: (ավելին …)

Սուրիան անցաւ «մահուան շուքի ձորին» մէջէն, բայց մնաց կանգուն. Վեր. Դոկտ. Յարութիւն Սելիմեանի հարցազրոյցը՝ Arevelk.am-ին (Տեսանիւթ)

Սուրիան անցաւ «մահուան շուքի ձորին» մէջէն, բայց մնաց կանգուն. Վեր. Դոկտ. Յարութիւն Սելիմեանի հարցազրոյցը՝ Arevelk.am-ին (Տեսանիւթ)

Օրերս մեկնարկեց «Արեւելք»-ի «Անկեղծ Զրոյց» յայտագիրը, եւ այս առթիւ լրագրող Սագօ Արեան հարցազրոյց մը ունեցաւ Սուրիոյ Հայ Աւետարանական համայնքի պետ՝ Վերապատուելի դոկտ. Յարութիւն Սելիմեանի հետ: Սելիմեան անդրադարձաւ Սուրիոյ մէջ տիրող իրավիճակին նշելով, որ «Սուրիան անցումային տեղ մը չէ սուրիահայութեան համար, որ երբ դժուարութիւն ունենաս կռնակ դարձնես անոր: Հիւրանոցի նման չէ, որ երբ այդտեղ ներկայացուած ծառայութիւնները չհաւնիս, հիւրանոցը փոխես: Չես կրնար ասպնջական Սուրիան փոխել երբ անիկա արիւնաքամ է» ըսաւ Սելիմեան։

Վեր. Սելիմեան մատնանշեց թէ «ունինք այլ կերպի ներխուժած նոր պատերազմի դրուածք: Այսօրուայ պատերազմը, սահմանափակումի, շրջափակումի եւ տարբեր ձեւի տնտեսական անկման պատերազմ է»:

(ավելին …)

Pin It on Pinterest