Կարեւորելով երկրի համաչափ ու ներդաշնակ զարգացումը՝ AMAA-ն սահմանամերձ համայնքներում իր կատարած աշխատանքները դիտարկում է որպես ռազմավարական նշանակության ծրագրեր:
Վերջին տարիներին Ընկերակցությունն այցելել է Հայաստանի ավելի քան 63 գյուղ՝ իրականացնելու մի շարք առաջնային աջակցության ծրագրեր եւ փոքր բիզնես նախաձեռնություններ։ Դրանց թվում են Տիգրանաշենում, Վերին Ծաղկավանում, Շաղատում, Մեծ Մասրիկում ու հարակից համայնքներում կյանքի կոչված նախագծերը։
Իսկ արդեն 2024 թ. AMAA-ն Տավուշ գյուղում մեկնարկել է համայնքային զարգացման խոշոր ծրագիր։ Այն ենթադրում է տնաշինության, ենթակառուցվածքների բարելավման եւ եկամտի ապահովման նոր հնարավորություններ թե՛ տեղացիների, թե՛ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։