Մեր հիմնարար արժեքները
AMAA-ն իր առաքելությունն իրականացնում է հետեւյալ արժեքների հանդեպ անվերապահ նվիրվածությամբ՝
- AMAA-ն իր բոլոր նախաձեռնություններում ձգտում է ապահովել աշխատանքի եւ ծառայությունների որակի բարձր մակարդակ:
- AMAA-ն խրախուսում է աշխատակիցների նորարարական ու ստեղծագործական միտքը, աշխատանքի հանդեպ նվիրվածությունն ու արդյունավետ գործունեությունը, աշխատանքային էթիկայի պահպանումը:
- AMAA-ն խրախուսում է աշխատակիցների բաց հաղորդակցությունը, թիմային աշխատանքը, պատասխանատվության գիտակցությունը, շահառուների հետ համագործակցությունն ու փոխհասկացողությունը:
- Բոլոր մարդիկ՝ անկախ ռասայից, կրոնից, էթնիկական ծագումից, սեռից, կրթական մակարդակից, սոցիալ-տնտեսական վիճակից, արժանի են անվերապահ դրական վերաբերմունքի:
- AMAA-ն հավատարիմ է էթիկական բարձրագույն չափանիշներին, ինչպիսիք են բարոյականությունը, ազնվությունն ու անկողմնակալությունը։